Տղամարդը լամպ է մտցրել բերանը և հայտնվել հիվանդանոցում (լուսանկար)
ԱյլՉինացին հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ լամպ է մտցրել բերանը, գրում է Oddity Central-ը։ Տուժողը փորձել է կատարել համացանցում հայտնի չելենջը և չի կարողացել դուրս հանել օտար առարկան։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տուժողը Չեն անունով տղամարդ է։ Նա ինքն է լամպը բերանին եկել փրկարարների մոտ և փորձել բացատրել կատարվածը։ Տղամարդու բերանը ծածկված է եղել շապիկով, ուստի փորձագետներն անմիջապես չեն հասկացել, թե ինչ խնդիր է անհանգստացնում չինացուն։
Փրկարարները, գնահատելով իրավիճակը, որոշել են, որ լամպը տղամարդու բերանից դուրս հանելը չափազանց վտանգավոր է, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ վնասվածքների։ Ուստի նրան տարել են մոտակա հիվանդանոց, որտեղ բժիշկները հատուկ սարքի միջոցով տեղաշարժել են հիվանդի ծնոտը և հեռացրել օտար առարկան։
Չենը բժիշկներին ասել է, որ մոտ երկու ժամ քայլել է լամպով։ Նա փորձել է ինքնուրույն հանել լամպը, բայց չի կարողացել այնքան բացել բերանը, որ դա հնարավոր լիներ: