ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական Հայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարները Հայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորությունները Զիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում Իջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածք Հոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջեն Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. Ինվենթոր Թուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համար Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-Զեյն Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը Ալիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնը 

Հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ նվազում է․ Փաշինյան

Արտաքին Քաղաքական

«Ի՞նչ եք կարծում, տարածաշրջանային ավանդական միջնորդին՝ Ռուսաստանին, զայրացնում է այն փաստը, որ Արևմուտքը (խոսքը ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասին է) գնալով ավելի էական դեր է խաղում տարածաշրջանում։ Թե այն փաստը, որ Ռուսաստանը խճճվել է Ուկրաինայում, աշխատել է հօգուտ այլ խաղացողների, ովքեր այժմ նույնպես փորձում են օգնել ձեզ և ադրբեջանցիներին ընդհանուր լեզու գտնել»,– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց է տվել Euronews-ի միջազգային գլխավոր թղթակից Անելիզ Բորժեսը։

«Ուկրաինայի իրադարձությունների պատճառով ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև աշխարհաքաղաքական այլ խաղացողների հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ նվազում է, քանի որ գործնականում միջազգային ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Սա գործոններից մեկն է»,– ի պատասխան լրագրողի հարցին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ Ռուսաստանն է եղել 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի համաձայնագրի կամ հռչակագրի ստորագրման միջնորդը։

«Դա ԱՄՆ-ն կամ Եվրամիությունը չէր: Իսկ հայ գործընկերոջս հետ մեր առաջին հանդիպումները կազմակերպել էր Ռուսաստանը՝ ռուսական տարածքում։ Ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո իրավիճակը փոխվել է, մենք տեսել ենք, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ավելի ակտիվ են։ Իրականում մեզ համար էական տարբերություն չկա, թե ով է ղեկավարելու գործընթացը կամ, ասենք, ով է յուրացնելու միջնորդության դափնիները։ Կարևորը արդյունքի հասնելն է»,- նշել է նա: 

Խոսելով ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին՝ Ալիևը հավելել է․  «Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա այստեղ քիչ բան է փոխվել, քանի որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կմնան հավասարակշռված։ Դրանք հիմնված են միմյանց ազգային շահերի և, իհարկե, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչման վրա։ Ռուսաստանը մեր հարեւանն ու գործընկերն է»։

ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամին։

«Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, հումանիտար ճգնաժամ է։ Ի՞նչ է հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղին սնունդ չի մատակարարվում, սննդամթերքը քիչ է։ Սննդամթերքի արտաքին մատակարարումները դադարեցվել են։ Մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն մատակարարվում։ Մանկական սնունդ չի մատակարարվում, դեղեր չկան։ Հիգիենայի միջոցներ չկան։ Առաջին անհրաժեշտության այլ իրեր չկան։ Ադրբեջանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Վառելիքի մատակարարումները նույնպես դադարեցվել են Ադրբեջանի կողմից։ Ուրեմն սովի իրական վտանգ կա, մենք բախվում ենք նաև առողջական ոլորտում խնդիրների և այլն»։

Լրագրողի՝ «Բաքվում ասում են, որ Աղդամով երթուղին բաց է» դիտարկմանն ի պատասխան Փաշինյանը հիշեցրել է․  «Չգիտեմ, թե ինչ նկատի ունեք, քանի որ ես խոսում եմ մի հայտարարության մասին, որը ես ինքս եմ ստորագրել և որը միջազգային փաստաթղթի կարգավիճակ ունի։ Այնտեղ հստակ ասվում է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, և սա ոչ միայն ճանապարհ է, այլ 5 կմ լայնությամբ գոտի, որը պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից, հենց այս միջանցքը պետք է կապ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»,– ասել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնըՀունգարիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնությունԿամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկելEl Pais. Իսպանիան և Իտալիան համաձայնության են եկել սահմանային վերահսկողությունը վերացնելու վերաբերյալԲնիկ ժողովուրդների իրավունքները պետք է մեծ տեղ ունենան բնապահպանական ծրագրերում. IIFB համանախագահԿենսաբազմազանության փրկության համար պետք է արագացնել գործողությունները․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բնապահպանական նախաձեռնություններին․ ՌիբերաԹուրքմենստանը կարևորել է կենսաբազմազանության պահպանումն ու անապատացման դեմ պայքարըՉեխիան դեմ է արտահայտվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից երաշխավորված վարկ տրամադրելունՓաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության օրակարգը և պայմանավորվածություններըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՖրանսիայում հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրում հաշվարկվել է բողոքի ցույցերի մոտ 250 կոչՓաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերություններն եղբայրական են. ՇարմազանովՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Աֆղանստանին հուսահատորեն անհրաժեշտ է խաղաղություն և կայունությունԱնդրեասյանն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր«Բնությունն է մեզ փրկել, բայց մենք այն չարաշահել ենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի անցյալի ու բնապահպանական խնդիրների մասինՉեխիայի վարչապետը կասկածում է, որ ԵՄ-ն կկարողանա համաձայնության գալ բյուջեի շուրջ մինչև Սուրբ Ծնունդ Նոր սահմանափակում Ռոսսելխոզնադզորից. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի առանց Զելենսկու. ԹրամփԱրմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվիԱրաղչի․ Իրանը վստահում է Հայաստանին և համոզված է, որ Երևանը չի գործում Իրանի անվտանգության դեմԿալաս. ԵՄ-ն մոտ ապագայում չի կարողանա փոխարինել Starlink-ը Ուկրաինայի համար COP-ի շրջանակներում կողմերը պետք է գան համաձայնության. Ռազան Խալիֆա Ալ Մուբարաք Կենսաբազմազանության համար Չինաստանը երեք առաջարկ է ներկայացնում. ՉԺՀ բնապահպանության նախարարԹրամփը Ղրիմը անվանել է Ուկրաինայի կողմից հրաժարված ամենագեղեցիկ հողակտորը Անհամբեր սպասում ենք երևանյան կոչի ընդունմանը. Տանզանիայի նախագահ Կենսաբազմազանությունը կենսական նշանակություն է ունենալու ապագա սերունդների համար. Ալժիրի նախագահ Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. ԿոբախիձեՀայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահ Ջրի սակավությունն ու հողերի դեգրադացիան միլիոնավոր մարդկանց համար իրական խնդիրներ են. Տոկաեւ Տաջիկստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1300 սառցադաշտ է կորցրել. Ռահմոն
Ամենադիտված