Ծանրամարտի Մ23 ԵԱ․ Գարիկ Կարապետյանը հաղթեց և աշխարհի ռեկորդ սահմանեց
Սպորտ
Բուխարեստում ընթացող Մ23 Եվրոպայի առաջնությունում 102կգ քաշային պայքարում ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան Գարիկ Կարապետյանը դարձավ մրցաշարի հաղթող և սահմանեց աշխարհի ռեկորդ, գրում է Armsport-ը։
Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 181կգ ծանրաձող՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 205կգ ծանրաձողը՝ կրկին նվաճելով փոքր ոսկին։ Երկամարտում Կարապետյանը գրանցեց 386կգ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում