Մահացել է երկրագնդի ամենատարեց մարդը
ԱյլԲրազիլիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը՝ Սեու Ժոզե Պաուլինո Գոմեսը, հայտնում է G1 պորտալը։
«Տղամարդը մահացել է 127 տարեկան հասակում այս ուրբաթ՝ հուլիսի 28-ին, Պեդրա Բոնիտայում՝ Զոնա դա Մատայում՝ Մինաս Ժերայս նահանգում: ՔԿԱԳ–ի տվյալներով՝ Ժոզե Պաուլինո Գոմեսը, ենթադրաբար, ծնվել է 1895 թվականի օգոստոսի 4-ին՝ համաձայն 1917 թվականին գրանցված ամուսնության վկայականի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գոմեսը մահացել է իր հաջորդ ծննդյան տարեդարձից մեկ շաբաթ առաջ․ այժմ մոլորակի ամենաերկարակյացը 116-ամյա իսպանուհի Մարիա Բրանյաս Մորերան է։
Հարազատների խոսքով՝ Գոմեսն իր ողջ կյանքի ընթացքում զբաղվել է անասնապահությամբ՝ ճանապարհորդելով ձիով։ Առողջական պատճառներով նա թողել է ձի վարելը միայն չորս տարի առաջ։ Երկարակյացը նախընտրում էր Մինաս Ժերայս նահանգի ավանդական խոհանոցը՝ ուտելով տեղական մթերքներ։