Ամեն հաջորդ պահի կարող ենք բացել ՀՀ–Թուրքիա սահմանը. Արարատ Միրզոյան ԱՄՆ Հայ դատը Կոնգրեսի ընտրություններում աջակցում է 63 թեկնածուի «Խաղաղության հարցում կարևոր դեր ունի նաև ինքը․ Ալիևը լսեց ու ասաց՝ լավ, բարի»․ Սիմոնյան Հաջիեւը ուղիղ եթերում զանգահարեց Ալեն Սիմոնյանին Փեզեշքիան՝ Իրանի դեմ կիրառվող արգելված զենքերի և պատերազմի բնապահպանական հետևանքների մասին Պետք է սնուցենք բնությունը, պետք է գործենք հրատապորեն, բավարարենք պահանջները մեզ համար. Գուտերեշ Գուտերեշ․ Երևանյան հռչակագիրը բեկումնային կետ է դառնում ամբողջ մոլորակի համար Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում 90-ականների սկզբներին Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության. Փաշինյան Փաշինյան․ 90-ականներին Սևանի սիգը փրկեց մեզ, բայց հասցրինք ձկնային պաշարները սպառման եզրին «Ասել եմ՝ ձեր հայտարարությունները շատ զգայուն են ընդունվում» Սիմոնյանը՝ Ալիևի հետ զրույցի մասին Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել 

4 անձինք օժանդակել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրենի կողմից մի քանի դրվագ վատնում կատարելուն. ՔԿ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով 4 դրվագով վատնում կատարելուն օժանդակելու վերաբերյալ նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ իրականացված քննությամբ պարզվել է, որ բժշկական կենտրոնի տնօրեն Ա.Մ.-ն 2014-2018 թվականների ընթացքում ընկերության տնօրենի տնտեսական հարցերով տեղակալ Ա.Ծ-ի,  ինչպես նաև աշխատակից Հ.Հ.-ի և անհատ ձեռնարկատեր Վ.Դ.-ի  օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Մասնավորապես, 2015թ. նոյեմբերի 2-ին կայացած գնման ընթացակարգով մրցույթի ժամանակ  նախկին տնօրենի հանձնարարությամբ հանդերձանքի և անկողնային պարագաների գնման ընթացակարգի հայտարարության և հրավերի տեքստում ներառվել են բժշկական կենտրոնի փոխտնօրենի կողմից նախապես կազմված գնման առարկան և դրանց տեխնիկական բնութագրերը: Բուժկենտրոնի փոխտնօրենին պատկանող ՍՊ ընկերության կողմից մրցույթի հրավերի 1-ից մինչև 20-րդ չափաբաժիններով ներկայացվել է ընդհանուր 49.839.000 ՀՀ դրամ գնային առաջարկ, իսկ մեկ այլ մասնակցի՝ անհատ ձեռնակրատիրոջ կողմից` 27.260.000 ՀՀ դրամ գնային առաջարկ:

Քննությամբ հիմնավորվել է, որ մրցույթում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած Ա/Ձ-ին ընթացակարգից դուրս մղելու և առավելագույն գնային առաջարկ ներկայացրած հիշյալ ՍՊ ընկերությանն առաջին տեղ զբաղեցրած ճանաչելու դիտավորությամբ, դեռևս մինչև ամփոփման նիստ հրավիրելը, ԲԿ աշխատակից Հ.Հ.-ն նվազագույն գնաառաջարկ ներկայացրած ԱՁ-ին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնել՝ վերջինիս ներկայացրած հայտը մերժված լինելու վերաբերյալ:

Այնուհետև, Հ.Հ.-ն և փոխտնօրեն Ա.Ծ.-ն ակնհայտ կեղծ զեկուցագիր են ներկայացրել գնահատող հանձնաժողովի նախագահ Ա.Մ.-ին այն մասին, որ հրավերի բոլոր չափաբաժիններով ամենացածր գնային առաջարկ ներկայացրած ԱՁ-ի կողմից չեն ներկայացվել պահանջված տեխնիկական բնութագրերը։ Ա.Մ.-ն հանձնարարել է ապահովել ապրանքների ձեռք բերման գործընթացը, և գնահատող հանձնաժողովը, ձայների մեծամասնությամբ, շուկայական արժեքից 22.579.000 ՀՀ դրամ ակնհայտ բարձր գնային առաջարկով, առաջին տեղ զբաղեցրած մասնակից է ճանաչել փոխտնօրենին պատկանող ՍՊ ընկերությանը՝ վերջինիս հետ կնքելով հանդերձանքի և անկողնային պարագաների ձեռք բերման գնման պայմանագիր:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողություններով պարզվել են Ա.Մ.-ի կողմից նույնաբնույթ եղանակով 3.343.756, 4.950.000 և 2.944.100 ՀՀ դրամի հափշտակություններին վերոնշյալ 3 անձանց, ինչպես նաև բուժհաստատության ևս մեկ այլ աշխատակից Կ․Ղ․-ի կողմից օժանդակելու այլ դրվագներ ևս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԲԿ-ի աշխատակից Հ.Հ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով /համապատասխանում են գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 457-րդ հոդվածի 2-րդ մասին/ (3 դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին/ (1 դրվագ),

ԲԿ-ի փոխտնօրեն Ա.Ծ.-ի նկատմամբ` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով(1 դրվագ),

անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,

ԲԿ-ի աշխատակից Կ.Ղ.-ի նկատմամբ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական վարույթից անջատվել է Ա.Մ.-ի կողմից վատնում կատարելուն հանցակցություն ունեցած հիշյալ չորս անձանց վերաբերյալ մասը, և վարույթի նյութերը, տվյալ չորս անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկող դատախազին:

Ա․Մ․-ի մասով, նաև վերջինիս կողմից այլ չարաշահումներ կատարելու առնչությամբ վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամեն հաջորդ պահի կարող ենք բացել ՀՀ–Թուրքիա սահմանը. Արարատ ՄիրզոյանԱՄՆ Հայ դատը Կոնգրեսի ընտրություններում աջակցում է 63 թեկնածուի«Խաղաղության հարցում կարևոր դեր ունի նաև ինքը․ Ալիևը լսեց ու ասաց՝ լավ, բարի»․ Սիմոնյան Հաջիեւը ուղիղ եթերում զանգահարեց Ալեն Սիմոնյանին Փեզեշքիան՝ Իրանի դեմ կիրառվող արգելված զենքերի և պատերազմի բնապահպանական հետևանքների մասինPolitico. Ուկրաինայի հարցը կարող է երկրորդ պլան մղվել ԵՄ գագաթնաժողովում Պետք է սնուցենք բնությունը, պետք է գործենք հրատապորեն, բավարարենք պահանջները մեզ համար. ԳուտերեշԱյս կիրակի Ռուբեն Սրբազանը անմահ պատարագ կմատուցի Արևշատի եկեղեցումԳուտերեշ․ Երևանյան հռչակագիրը բեկումնային կետ է դառնում ամբողջ մոլորակի համարԲելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել 10 F-16 կործանիչՎայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում 90-ականների սկզբներին Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության. ՓաշինյանԹրամփն ասել է, որ իր համար ավելի հեշտ է գործ ունենալ Պուտինի հետ, քան Զելենսկիի Փաշինյան․ 90-ականներին Սևանի սիգը փրկեց մեզ, բայց հասցրինք ձկնային պաշարները սպառման եզրին«Ասել եմ՝ ձեր հայտարարությունները շատ զգայուն են ընդունվում» Սիմոնյանը՝ Ալիևի հետ զրույցի մասինԴպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրելԹրամփը Զելենսկիին համեմատել է շրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ NYT. Վենսը, Քուշները և Ուիթքոֆը խնդրել են Զելենսկուն չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների փոխանցման մի շարք փորձեր#ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովինԹրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շարունակման մասին Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին․ փաստաբանական թիմՆիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես է գալիս ելույթովՆոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներՀայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ. ՄիրզոյանԱրարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Աբրահամյանը՝ Ադրբեջանի հռետորաբանության կոշտացման հնարավոր պատճառների մասինԹուրքմենստանի նախագահը ժամանել է ՀայաստանԿենսաբազմազանության գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման արարողությունը «Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել «Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը «Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվելԿապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Իրանի նախագահը ժամանել է Հայաստան«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերըԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբՌուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանումԵվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարՄեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջԱլբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցելՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներինԼեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարըԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարՖիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերությունները
Ամենադիտված