Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր ու ուսուցիչը Զավակները փորձում են Արցախում մաhացած 70-ամյա Վերայի դիակը տեղափոխել Հայաստան Ծիծեռնակաբերդում հնչելու է Թուրքիայի օրհներգը․ Տիգրան Քոչարյան Հեղինակը ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. Արսեն Ջուլֆալակյան Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է. Սուրեն Սուրենյանց Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի ԱԺ նախագահի հետ, նրան հրավիրել Հայաստան FIFA-ն պատժել է թուրքական ակումբին Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի Որքան էլեկտրական ավտոմեքենա է ներմուծվել 2023-ին եւ 2024-ին. ՊԵԿ-ը թվեր է ներկայացնում Դոլարն ու եվրոն թանկացել են Գիտեմ, որ տոմսային համակարգի ներդրումը որոշ անհարմարություններ է առաջացնում․ փոխքաղաքապետ (տեսանյութ) Արմավիրի մարզում 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 

Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել. Հետք

Տեսանյութեր

Հետքը գրում է

 

Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին չորս ընկերությունում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում ավազի արդյունահանմամբ և վաճառքով են զբաղվում:

Դրանցից մեկը՝ «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ն, մոտ 2 ամիս առաջ է ավազի արդյունահանման թույլտվություն ստացել, սակայն հունվար ամսից ժամանակ առ ժամանակ իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում: Այդ մասին են վկայում Մեծամորի համայնքապետի հարուցած վարչական վարույթները: Սակայն, վերջին վարչական վարույթը կարճվել է, երբ ընկերության մասնակից է դարձել Վ. Մակունցը:

Այդ ընկերությունները ստեղծվել են 2018թ. իշխանափոխությունից հետո: Վահե Մակունցը ոչ թե ընկերությունների հիմնադիրն է, այլ «փայ է մտել» դրանցում՝ «դուրս թողնելով» նախկին իշխանությունների հետ առնչություն ունեցող որոշ անձանց:

Մակունցի բիզնես գործընկերները ևս պատահական մարդիկ չեն. նրանցից մեկը Գագիկ Ջհանգիրյանի խնամին է, մյուսը՝ նախկին առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալը: 

Վահե Մակունցը 2018թ.-ի իշխանափոխությունից հետո պետական տարբեր պաշտոններ զբաղեցրած Լիլիթ Մակունցի եղբայրն է: 2018-2019թթ.-ին Լիլիթ Մակունցը մշակույթի նախարար էր, 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, զբաղեցրել իշխող խմբակցության ղեկավարի պաշտոնը: 2021թ. օգոստոսին նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ 4 տարի ժամկետով:

Այդ ժամանակահատվածում Վահե Մակունցը ևս պետական պաշտոններ է զբաղեցրել: Մասնավորապես, 2021թ. օգոստոսին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական: Քանի որ Ս. Պապիկյանը նույն տարվա նոյեմբերին ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար, Վահե Մակունցը կարճ ժամանակ աշխատել է   փոխվարչապետ, այժմ՝ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի օգնական: Այդ պաշտոնից ազատվել է 2021թ. դեպտեմբերի 10-ին: Դրանից հետո Վ. Մակունցը տեղափոխվել է Պաշտպանության նախարարություն՝ զբաղեցնելով նախարար Պապիկյանի օգնականի պաշտոնը:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Վահե Մակունցն աշխատանքից ազատվել է 2022թ. դեկտեմբերին: Դուրս գալուց հետո՝ 2023թ. հունվարին, արդեն երկու ընկերության մասնակից է դարձել ու հետագայում ընդլայնել բիզնեսը:

Վ. Մակունցի կենսագրական տվյալների համաձայն՝ հարուստ աշխատանքային փորձ չունի: 2011-2012թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում, որպես վարկային մասնագետ, իսկ 2012-2015թթ՝ «Մխիթար Գոշ» համալսարանում, որպես դասախոս: 2021թ.-ին Վահե Մակունցը հայտնվել է Կառավարության աշխատակազմում:

Վահե Մակունցից հետաքրքրվել ենք, թե ինչ գործունեություն է ծավալել 2015-2021թթ.-ին, որի մասին հիշատակում չկա կենսագրականում։ Ի պատասխան՝ նա գրավոր հայտնել է, որ 2015թ.-ից բնակության նպատակով տեղափոխվել է արտերկիր և զբաղվել է բիզնես գործունեությամբ՝ շինարարության ոլորտում: Հիմնական ուղղությունը եղել է շինարարական նյութերի արդյունահանումը, տեղափոխումը և վաճառքը: 2020թ.-ին վերադարձել է Հայաստան և հիմնել ջերմոցային տնտեսություն Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում: Այդ նպատակով 2021թ.-ին կատարել է մոտ 150 մլն դրամի ծախս:

Վահե Մակունցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 2021-2022թթ.-ին ներկայացրել է գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր: Արդեն նախկին պետական պաշտոնյան հայտարարագրել է որոշ կապիտալ: Մասնավորապես, 2022թ. հայտարարագրի համաձայն՝ Մրգաշեն գյուղում հողամասը և արտադրական նշանակության շինությունը Վ. Մակունցը գնել է 2020թ.-ին: Թե ինչ գնով է ձեռք բերել, մեզ տված գրավոր պարզաբանման մեջ չի նշել, միայն հայտնել է, որ «ձեռք եմ բերել մասնավոր անձից՝ սեփական միջոցներով»:

Ըստ հայտարարագրի՝ Մակունցը բավականին թանկ գնով 2022թ.-ին օտարել է իրեն պատկանող 2007թ. արտադրության «HOWO», 2008թ. արտադրության «RANGE ROVER» և 2011թ. արտադրության «INFINITI» մակնիշի ավտոմեքենաները՝ ընդհանուր 83 հազ. ԱՄՆ դոլար արժեքով: Փոխարենը գնել է «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենա՝ 64 հազ. ԱՄՆ դոլար արժեքով:

Ավտոմեքենաները վաճառել է իջևանցի Արարատ Հովհաննիսյանին: Վերջինիս Վ. Մակունցը նաև 50 հազ. ԱՄՆ դոլար փոխառություն է տվել:

Վահե Մակունցի պարզաբանմամբ՝ նշված ավտոմեքենաները ձեռք էր բերել բիզնես գործունեության նպատակով: Իսկ Արարատ Հովհաննիսյանն իր գործընկերներից է եղել, ում տրամադրել է փոխառությունը՝ վերջինիս անձնական նպատակների համար:

Հայտարարագրի համաձայն՝ Վահե Մակունցը 2022թ. ստացել է 38 մլն 464 հազ. դրամ եկամուտ, որից 34 մլն 282 հազար դրամը «այլ եկամուտ», իսկ մնացած 4 մլն 236 հազարը՝ Պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձը:

Մակունցը փոխանցում է, որ «այլ եկամուտը» Մրգաշեն գյուղում հիմնած ջերմոցային տնտեսությունից է ստացել, որտեղ ծաղիկ են աճեցնում և վաճառում: 

Վահե Մակունցին հարցրել էինք՝ ինչու՞ է որոշել զբաղվել բիզնես գործունեությամբ, այն էլ՝ ավազի, խճի արդյունահանմամբ ու վաճառքով։ Նա նշել է, թե գործունեության ոլորտի ընտրությունը կապված է այն աշխատանքի հետ, որով տարիներ շարունակ զբաղվել է:

Իսկ թե ինչու է որոշել ձեռք բերել արդեն ստեղծված ընկերություններում բաժնեմասեր, այլ ոչ ստեղծել նորերը, Վ. Մակունցը պատասխանում է, թե «այդպես եմ նպատակահարմար համարել»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վահե Մակունցի քույրը գործող իշխանության քաղաքական թիմի անդամ է, ու ինքն էլ է 2018 թ. իշխանափոխությունից հետո զբաղեցրել պետական պաշտոններ, հարցրել էինք՝ արդյո՞ք այդ կապերը չեն օգտագործվել արտոնյալ պայմաններով բիզնես գործունեություն ծավալելու համար, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում:

«Ոչ, չեմ օգտագործել: Ընդհակառակը՝ Ձեր նշած հանգամանքն ինձ համար կաշկանդող է եղել, այլ ոչ արտոնություն ընձեռող»,- պատասխանել է Վ. Մակունցը՝ հավելելով, որ չորս ընկերությունում բաժնեմասերը ձեռք է բերել փոխառու և վարկային միջոցների ներգրավմամբ, ինչպես նաև՝ սեփական միջոցների հաշվին:

Նշենք, որ 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Վ. Մակունցի վարկերի մնացորդը կազմել է 66 մլն 614 մլն դրամ:

Մակունցի մասնակցությամբ ընկերությունները

«Իկս Մայնինգ» ՍՊԸ-ն 2022թ. մայիսի 4-ին հիմնադրել է Հարություն Ոսկանյանը: Նա Գորիսի նախկին համայնքապետ Նելսոն Ոսկանյանի որդին է: 

Ոսկանյանները բիզնես ոլորտում նոր չեն: «Հետք»-ն անդրադարձել է Հարություն Ոսկանյանի ծնողներին ու մորեղբորը պատկանող, ճանապարհաշինության մեջ մասնագիտացած «Ոսմար» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը նույնիսկ առանց մրցույթի մասնակցել է պետական գնումներին և խոշոր գումարներով աշխատանքներ կատարել: 

Նելսոն Ոսկանյանը, Անահիտ և Արթուր Մարտիրոսյանները «Ոսմար» ՍՊԸ-ից դուրս են եկել 2022թ. մայիսի 24-ին: Ընկերության միակ սեփականատերը դարձել է Վայոց ձորի մարզի  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Եղեգիս համայնքի ավագանու անդամ ընտրված Արտուշ Հակոբյանի որդին՝ Գարիկ Հակոբյանը:

Հարություն Ոսկանյանը «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ում փայատեր չէ 2022թ. դեկտեմբերի 5-ից: Այժմ ընկերության բաժնեմասերի մեծ մասը պատկանում է Վահե Մակունցին՝ 56.6%, իսկ 43.4%-ը՝ Տիգրան Սեդրակյանին:

Վահե Մակունցն ընկերության մասնակից է դարձել 2023թ. ապրիլի 28-ին, իսկ Տիգրան Սեդրակյանը դրանից ամիսներ առաջ՝ 2022թ. դեկտեմբերի 5-ին:

«Իկս Մայնինգ» ընկերության մասնակիցներից Տիգրան Սեդրակյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի հայրն է: Սեդրակյանները խնամիական կապ ունեն նախկին զինդատախազ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ջհանգիրյանի դուստրը Կարեն Սեդրակյանի կինն է:

«Իկս Մայնինգ» ընկերությունն իրականացնում է ավազակոպճային խառնուրդի արդյունահանման գործունեություն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ գյուղում: 

«Արգավանդ II» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը սկսվել է դեռևս այն ժամանակ, երբ ընկերության սեփականատերը Հարություն Ոսկանյանն էր:

«Իկս Մայնինգ» ընկերությունն ավազի արդյունահանման թույլտվություն ստացել է 2023թ. մայիսի 29-ին՝ 20 տարի ժամկետով: 

Տանձուտ և Արգավանդ բնակավայրերի վարչական տարածքում գտնվող Արգավանդի ավազակոպճային հանքավայրը, ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության, զբաղեցնում է 91.4 հա:

Սակայն, չսպասելով թույլտվություններին՝ ընկերությունն ավազի ապօրինի հանման աշխատանքներ է կատարել:

Մասնավորապես՝ Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժինը 2023թ. հունվարի 16-ին կազմել է արձանագրություն, որի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։ Պարզվել է, որ հունվարի 5-ին և 6-ին կատարվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Ապրիլի 17-ին ընկերության տնօրեն Արա Արամյանը Մեծամորի համայնքապետ Վահրամ Խաչատրյանի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 380 հազ. դրամի չափով:

Մինչդեռ ընկերության տնօրեն Արա Արամյանն ասում է, որ իր նկատմամբ որևէ վարչական վարույթ չի իրականացվել: 

«Ընկերության տնօրենը հունվար ամսին հանդիսացել է Արման Այվազյանը, վարչական

վարույթ իրականացվել է նախկին տնօրենի նկատմամբ: 01.03.2023թ. ընկերության տնօրեն հանդիսանում եմ ես եւ իմ անունով որեւէ վարչական վարույթ չի իրականացվել»,- նշում է Արա Արամյանը:

Մեծամոր համայնքի աշխատակիցները 2023թ. մայիսի 17-ին ևս արձանագրություն են կազմել, որ առանց համապատասխան թույլտվության նույն տարածքում իրականացվում են հողային աշխատանքներ, իսկ լճի ափին իրականացվում են ավազակոպճային խառնուրդի մաքրման աշխատանքներ: Հարուցված վարույթը հուլիսի 10-ին կարճվել է

Ըստ որոշման՝ համայնքապետարանի աշխատակիցները պարզել են, որ իրավախախտման կատարման օրը ընկերությունը դադարեցրել է աշխատանքները՝ վերացնելով իրավախախտման հետևանքները և հողատարածքը բերելով նախկին տեսքի: 

Կարճման որոշումն ուշագրավ է այնքանով, որ վարույթը կարճվել է այն ժամանակ, երբ Վահե Մակունցն արդեն ընկերության մասնակից էր (ապրիլի 28-ից): 

Հուլիսի 3-ին եղել ենք «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ի՝ Արգավանդ գյուղում ավազի արդյունահանման տարածքում: Արտադրամասի պետ ներկայացած տղամարդը մեզ տեղում պատմում էր, որ Մեծամորի համայնքապետարանի աշխատակիցներն իրենց մոտ եղել են այն ժամանակ, երբ արդեն շահագործման թույլտվություն են ունեցել, այսինքն՝ մայիսի 29-ից հետո:

Ըստ նրա՝ համայնքապետարանի աշխատակցին ասել է, որ վերջինիս այլևս տարածք չի թողնելու,  «դաժը, եթե պետք է, որ գա՝ չի գալու»: Տեղամասի պետ ներկայացածը խորհուրդ է տվել համայնքապետարանի աշխատակցին նայել, թե ինչ է կատարվում տարածքում, բայց չգրանցել, քանի որ «գրածը կմնա վրեն»:  

Մեծամորի համայնքապետարանի աշխատակիցների կազմած արձանագրության պատճենը «Հետքը» վերցրել է այն կազմելուց օրեր անց՝ համայնքապետարանի  գյուղատնտեսության և բնապահպանության բաժնից: Այդ ժամանակ մեզ չեն ասել խախտման վերացման մասին:

Բացի դրանից՝ համայնքապետարանի կարճման որոշումից պարզ է դառնում, որ վարույթը հարուցվել է մայիսի 23-ին, այսինքն՝ արձանագրությունը կազմելուց 6 օր հետո: Եթե Մեծամորի համայնքապետն այդ 6 օրերի ընթացքում պարզած լիներ խախտումը վերացված լինելու մասին, վարույթ չէր հարուցի՝ գիտակցելով, որ այն կարճվելու է: Իսկ եթե վարույթ հարուցելուց հետո է պարզել, ապա հարց է առաջանում, թե ինչի հիման վրա է որոշել, որ իրավախախտումը նույն օրը վերացվել է: Կարճման որոշման մեջ նշված չէ, թե համայնքապետարանի աշխատակիցները երբ են կրկնակի այց կատարել իրավախախտման վայր:

Արձանագրության մեջ հստակ նկարագրված է իրավախախտումը: ««X Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից կատարվում են հողային աշխատանքներ «КАМАЗ» բեռնատարների և ամբարձիչի միջոցով, իսկ էքսկավատորի տրակտորի միջոցով կատարվում են լճի ափից ավազի մաքրման աշխատանքներ»,- նշված է մայիսի 17-ին կազմված արձանագրության մեջ:

Այս ամենից կարող ենք ենթադրել, որ նույն օրը իրավախախտումը վերացնելու և նախկին տեսքի բերելու` համայնքապետարանի պատճառաբանությունը մտացածին է: Ավելին, դժվար է պատկերացնել, թե ընկերությունն ինչպես է հողատարածքը բերել նախկին տեսքի. ավազը հետ է լցրել լճի մե՞ջ: Ընդունենք, հանած ավազը լցրել են լճի մեջ, ո՞վ է տեսել այդ ամենը, և ինչպե՞ս է արձանագրվել: Թե՞ համայնքապետարանի աշխատակիցները հիմնվել են ընկերության աշխատակիցների բանավոր խոսքերի վրա և վարույթը կարճելու հիմքեր ստեղծել:

Մեծամորի համայնքապետարանում գուցե այդ ժամանակ են տեղեկացել, թե ով է ընկերության նոր համասեփականատերը և որոշել են վարույթը կարճել, որպեսզի, ինչպես իրենց են խորհուրդ տվել՝ գրածը «չմնա իրենց վրա»:

Նշենք, որ Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ինչը ենթադրում է քաղաքական փոխկապվածություն:

«Իկս Մայնինգ» ընկերության տնօրեն Արա Արամյանից հետաքրքրվել ենք՝ արդյոք վարույթի կարճումը պայմանավորված չէ՞ Վահե Մակունցի անձով։ Ի պատասխան՝ նա հայտնել է, որ «համապատասխան հիմքերը գտնվում են վարչական վարույթը իրականացնող լիազոր մարմնում»:

Բնապահպանության և  ընդերքի տեսչական մարմնից ևս հետաքրքրվել էինք՝ արդյոք ուսումնասիրություններ իրականացրել է «Իկս Մայնինգ» ընկերության վերաբերյալ, և ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր բացահայտվե՞լ են, թե՞ ոչ:

Ըստ Տեսչության՝ ավազի ապօրինի արդյունահանման դեպք չեն բացահայտել: Սակայն  Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները 2023թ. մարտի 28-ին իրականացրել են դիտարկում «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման կետում՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պահանջների վերաբերյալ։ Դիտարկման արդյունքում պարզվել է, որ ընկերությունում առկա խորքային հորերը չունեն ջրօգտագործման համապատասխան թույլտվություն։ 

Տեսչությունը «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող լվացման կետում խորքային հորերի գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշումներ է կայացրել։

Վահե Մակունցն ու Տիգրան Սեդրակյանը համապատասխանաբար 56.6% և 43.4% բաժնեմասերով նաև «Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են:

Այս ընկերությունը 2022թ. մայիսի 5-ին հիմնադրվել է առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի քույրը՝ Գայանե Դումանյանը: Վերջինս 2023թ. ապրիլի 19-ին դուրս է եկել ընկերությունից, նույն օրը մասնակիցներ են դարձել Վահե Մակունցն ու Տիգրան Սեդրակյանը:

«Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ի տնօրենը 2023թ. մայիսից կրկին Արա Արամյանն է: Վերջինիս փոխանցմամբ՝ բաժնետերերի փոփոխությունը բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա է եղել:

Նշենք, որ նախկին նախարարի քույրը նոր չէ ավազի բիզնեսում: Գայանե Դումանյանին ու ամուսնու բարեկամներին է պատկանում «Գ.Ա.Վ. ավազ» ՍՊԸ-ն: Ընկերությունը հիմնադրվել է 2010թ.-ին՝ Գ. Դումանյանի ամուսնու կողմից: 2015թ.-ից ընկերության բաժնեմասերի 33%-ը տնօրինում է Գայանե Դումանյանը:

«Գ.Ա.Վ. ավազ» ՍՊԸ-ն 2019թ.-ից հարկադիր սնանկության գործընթացի մեջ է: Նա Պետական եկամուտների կոմիտեում ունի ավելի քան 36 մլն դրամ չկատարած հարկային պարտավորություններ:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ Գայանե Դումանյանից և նրա որդուց: Փոխանցեցին, որ Գ. Դումանյանը Հայաստանում չէ: Սոցիալական ցանցերով նրանց ուղղված մեր նամակները մնացին անարձագանք: 

Հաջորդ ընկերությունը, որտեղ Վահե Մակունցը համասեփականատեր է, «Վոլֆ Մայնինգ» ՍՊԸ է: Ընկերությունը հիմնադրվել է 2022թ. ապրիլի 28-ին: Սկզբնապես ընկերության սեփականատերերն են եղել Ռուսաստանի քաղաքացի Լեոնիդ Եղիազարյանը, 2004թ. հունվարին առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Կարեն Սարգսյանը և արդեն նախորդ ընկերություններից հայտնի Տիգրան Սեդրակյանը: 2023թ. հունվարի 30-ին Վահե Մակունցը դարձել է ընկերության չորրորդ մասնակիցը:

Այժմ ընկերության 35%-ը պատկանում է Լեոնիդ Եղիազարյանին, 25-ական տոկոսը՝ Վահե Մակունցին, Տիգրան Սեդրակյանին, 15%-ը` Կարեն Սարգսյանին: 

Լեոնիդ Եղիազարյանը Ռուսաստանի Դաշնությունում զբաղվում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությամբ, անշարժ գույքի առուվաճառքով, շահագործում հյուրատներ, ռեստորաններ, սրճարաններ, զբաղվում ապահովագրական գործունեությամբ և այլն: 

«Վոլֆ Մայնինգ» ընկերությունն Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս գյուղում ունի 1 հա հողատարածք: Համայնքապետ Ղազար Ղազարյանի տեղեկացմամբ՝ ընկերության սեփականության իրավունքը ծագել է 2022թ. մայիսին՝ առուվաճառքի պայմանագրի հիման վրա:

Արաքս համայնքի ավագանին 2023թ. մայիսի 13-ին որոշել է ընկերությանը պատկանող 1 հա գյուղատնտեսական հողատարածքի կատեգորիան փոխել արդյունաբերականի, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության:

Ընկերությունն առայժմ հանքարդյունահանման կամ ուսումնասիրության թույլտվություն չունի: Սակայն, հաշվի առնելով հողի նպատակային նշանակության փոփոխությունը՝ չի բացառվում, որ առաջիկայում ստանա նման թույլտվություն:

Արա Արամյանն ասում է, որ «Վոլֆ Մայնինգ» ՍՊԸ-ն իրականացնում է առևտրային գործունեություն: Հարկային մարմնում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Վոլֆ Մայնինգը» զբաղվում է ցեմենտի, ավազի, գաջի և խճի մեծածախ առևտրով:

«Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ն ևս ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերություն է: Հիմնադրվել է 2019թ. օգոստոսին Լուսինե Վարդանյանի կողմից: Վերջինիս ամուսինը՝ Գուրգեն Հակոբյանը, 2021-2022թ. եղել է ընկերության տնօրենը: Հակոբյանը 2019թ. նոյեմբերին հիմնել է «Ընդերքօգտագործողների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպությունը, որն էլ ղեկավարում է մինչ օրս:

Գ. Հակոբյանին է պատկանում նաև 2018թ. հիմնադրված «Իքսիգրեկզեթ Գոլդ» ՍՊԸ-ն: Ըստ հարկային մարմնի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության՝ ընկերությունն իրականացնում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն:

 Լուսինե Վարդանյանը «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ից դուրս է եկել 2022թ. ապրիլի 8-ին: Նույն օրը ընկերության միակ սեփականատերը դարձել է Մարգարիտա Օհանովան և այդ կարգավիճակում մնացել ընդամենը 5 oր: Դրանից հետո, ինչպես նախորդ դեպքում, Վահե Մակունցն ու իր գործընկերները նույն բաժնեմասերով իրար մեջ կիսել են ընկերությունը: 

2022թ. ապրիլի 13-ին «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ի մասնակիցներ են դարձել Տիգրան Սեդրակյանը (25%), Լեոնիդ Եղիազարյանը (35%), Կարեն Սարգսյանը (15%), իսկ 2023թ. հունվարի 30-ից՝ Վահե Մակունցը (25%):

Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը 2022թ. սեպտեմբերին դրական եզրակացություն է տվել Արմավիրի մարզի Արաքս համայնքում 0.71337 հա գյուղնշանակության հողի կատեգորիան փոխելու արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության:

Պարզվել է, որ այդ հողամասի շրջադարձային կետերի կոորդինատներով սահմանափակված տարածքը ծանրաբեռնված է ավազի արդյունահանման տեղամասերով, որտեղ 2022 թ. հունվարից ընդերքօգտագործման թույլտվություն ունի «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ն:

Այդ թույլտվությունը 2014թ.-ին 50 տարի ժամկետով ստացել է «Արխիտրավ» ՍՊԸ-ն, իսկ հետագայում փոխանցել է «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ին: Վերջինս 10,3 հա տարածքում իրականացնում է Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի վարչական տարածքում գտնվող Գայի ավազակոպճային խառնուրդի արդյունահանում:

Վահե Մակունցն ասում է, որ «Վոլֆ Մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ներում ինքն արդեն սեփականատեր չէ, դրանք բաժնետերերի որոշմամբ վաճառվել են: Սակայն, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղեկատվության համաձայն՝ 2023թ. հուլիսի 27-ի դրությամբ, Մակունցը շարունակում է մասնակցություն ունենալ չորս ընկերությունում էլ:

«Սանդինգ Մայնինգ»-ի հողերում ավազ է արդյունահանում «Իկս Մայնինգ»-ը

«Իկս Մայնինգ» ընկերությունը ավազի արդյունահանում իրականացնում է «Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ի անվամբ գրանցված հողատարածքների վրա:

Հուլիսի 3-ին մեր այցելության ժամանակ ընկերությունն ավազ էր արդյունահանում Արգավանդ համայնքի ջրային տարածքում, որի ենթավարձակալության իրավունքը գրանցված է «Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ի անվամբ:

Նշված ընկերությունների տնօրեն Արա Արամյանի փոխանցմամբ՝ «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ն և «Սանդինգ Մայնինգի» ՍՊԸ-ն իրականացնում են համատեղ գործունեություն՝ ըստ համատեղ գործունեության պայմանագրի:

Մոտ 19 հա ջրային հողատեսքով տարածքը վարձակալել է Գոռ Թովմասյանը: Վերջինիս մահից հետո՝ 2022թ. հունիսի 28-ին, վարձակալության իրավունքը գրանցվել է նրա կնոջ՝ Գայանե Դումանյանի անունով: Հիշեցնենք, որ վերջինս «Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականատերն է եղել: Ընկերությունից նրա դուրս գալու օրը՝ 2023թ. ապրիլի 19-ին, ընկերության բաժնեմասը համապատասխան տոկոսներով անցել է Վահե Մակունցին ու Տիգրան Սեդրակյանին:

«Սանդինգ Մայնինգ» ընկերության անվամբ նշված 19 հա հողատարածքների ենթավարձակալության իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցվել է այս տարվա մարտի 6-ին: Ավազի արդյունահանման նպատակով օգտագործվող 19 հա հողատարածքի դիմաց, ըստ Մեծամորի համայնքապետարանի, ընկերությունը տարեկան վճարում է 2 մլն 354 հազ. դրամ վարձավճար:

«Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ի անվամբ Մեծամոր համայնքում այլ հողատարածքներ էլ են գրանցված: Բացի 19 հա ջրային հողատարածքը, որտեղից ավազ են արդյունահանում, Մեծամորի համայնքապետարանի փոխանցմամբ, «Սանդինգ Մայնինգ»-ը տնօրինում է ևս 24,5 հա հողատարածք, որից  5,6 հա-ը՝ ջրովի վարելահող: 

24,5 հա հողատարածքը «Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ին պատկանում է սեփականության իրավունքով, որի համար տարեկան վճարում է ընդհանուր 67 հազ. 500 դրամ հարկ: Բացի 0,82 հա հողատարածքից, որը գտնվում է Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղում, մնացածն Արգավանդում է:

ՍՊԸ-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող հողերից 4 հա-ն առուվաճառքի պայմանագրով ձեռք բերվել Գայանե Դումանյանի ու որդու՝ Գևորգ Թովմասյանի մեկ այլ ընկերությունից՝ «Բագրևանդ» ՍՊԸ-ից, մնացած 20,5 հա հողերն ընկերությանը նվիրել են Գայանե Դումանյանը, որդին՝ Գևորգ Թովմասյանը, ու վերջինիս հորեղբայրը՝ Արտակ Թովմասյանը: Այդ գործարքները եղել են մինչև Գայանե Դումանյանի՝ ընկերությունից դուրս գալը:

Ավազի արդյունահանումից բացի, Վահե Մակունցն ու գործընկերները ցանկանում են նաև գյուղատնտեսությամբ զբաղվել: Մասնավորապես՝ «Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ի գյուղատնտեսական նշանակության հողերի մի մասում առվույտ է ցանված:

Արա Արամյանի փոխանցմամբ՝ ընկերությունը նպատակ ունի զարգացնել անասնապահական և գյուղատնտեսական ուղղվածությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր ու ուսուցիչը Զավակները փորձում են Արցախում մաhացած 70-ամյա Վերայի դիակը տեղափոխել Հայաստան Ծիծեռնակաբերդում հնչելու է Թուրքիայի օրհներգը․ Տիգրան ՔոչարյանՀեղինակը ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. Արսեն Ջուլֆալակյան Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է. Սուրեն ՍուրենյանցԱլեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի ԱԺ նախագահի հետ, նրան հրավիրել Հայաստան FIFA-ն պատժել է թուրքական ակումբին Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվիԱԳ փոխնախարարը Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Որքան էլեկտրական ավտոմեքենա է ներմուծվել 2023-ին եւ 2024-ին. ՊԵԿ-ը թվեր է ներկայացնում Դոլարն ու եվրոն թանկացել ենԳիտեմ, որ տոմսային համակարգի ներդրումը որոշ անհարմարություններ է առաջացնում․ փոխքաղաքապետ (տեսանյութ)Արմավիրի մարզում 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ԲԴԽ-ի նախագահը հրաժարականների մեջ չի եղել, իրեն SMS չեն ուղարկել. ինքնուրույն է հրաժարական տվել. Գագիկ Մելքոնյան․ News.am (տեսանյութ) Պապիկյանը և Ասրյանը պարգևատրվել են Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մեդալներով (տեսանյութ)ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ. Թուրքիան նպատակ ունի ազդել արտերկրում միլիոնավոր մարդկանց վրա՝ օգտագործելով մզկիթները և կառավարության համար աշխատող իմամներին ԿԳՄՍ նախարարը պարզաբանել է՝ ինչու հայտնի ըմբիշները չեն մասնակցում ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանըՎահագն Չախալյանն արդարացվել է․ փաստաբան (տեսանյութ)Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս. Նարեկ Զեյնալյան Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ Ռուբեն Քոչարի հաղորդման մասին Երևանաբնակ 100-ամյա տարեցները 1 մլն դրամ կստանան՝ որպես աջակցությունՄենք տղամարդկային պայմանավորվածություն ունենք․ Ավագյանը փակագծեր բացեց (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքինՎրաստանում ընդդիմությանը չեն խնդրելու մտնել խորհրդարան․ Մամուկա Մդինարաձե Տիկին Աննան մի հատ ճաշ ուտի՝ 132 մլրդ կհավաքվի. Էդգար Ղազարյան Ալեն Սիմոնյանը նավակով զբոսնել է վիետնամցիների հետ (տեսանյութ)Թմրամիջոցների ապօրինի իրացման և 7 մլն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան «Արա՛, ո՞վ ես դու», «Քաղաքականապես դուք չկաք»․ լեզվակռիվ՝ ավագանու նիստի ժամանակ (տեսանյութ) Կոտայքի մարզում 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Խարդախության կասկածանքով ոստիկանություն ներկայացված կանայք նաև հետախուզման մեջ էին Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին դիմել է Սահմանադրական դատարան՝ ընտրությունները կեղծված ճանաչելու համար«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լենա Նազարյանը Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել Հովիկ Աղազարյանին․ նա առավոտյան հարցաքննվել է․ ArmLur.am Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ. Շվեդիան կոչ է անում իր քաղաքացիներին պատրաստվել պատերազմի Միգուցե ծեր Բայդենն իրոք որոշել է շնորհքով մահանալ՝ իր հետ տանելով մարդկության զգալի մասին․ Մեդվեդևը՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներով հարվածի մասինԱյսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարըՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան առնչություն չունի Բանակայինների աշխարհի առաջնության կազմակերպման հետ․ հայտարարություն Ինչքան Աղդամին տեր կանգնեցին, այնքան էլ Արագած լեռանն են տեր կանգնելու․ Կարեն ՎրթանեսյանSMS-ով հրաժարականների պարտադրանքը շարունակվում է․ թիրախում Նարեկ Զեյնալյանն է․ Hraparak.amԽաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով Իրանի քաղաքացի է կալանավորվելԶոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների տրանսպորտի ուղեվարձն անվճար կլինիՆորաթրաշը պետություն է ապամոնտաժում՝ մենք պրիկոլներ ենք անում․ Նաիրա Զոհրաբյան Ուկրաինան առաջին անգամ ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌուսաստանինՅուրաքանչյուր պաշտոնյա պետք է պատրաստ լինի հրաժարական տալ. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ) Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր․ Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին Կարեն Անդրեասյանի նախագահության ժամանակ ԲԴԽ-ն վերածվել է սովորական ՔՊ կուսակցության իրավաբանական գրասենյակի․ Էդգար ՂազարյանՌուստամ Բադասյանը, Արգիշտի Քյարամյանը, Սասուն Խաչատրյանն ազատվել են պաշտոնից․ որոշումն ընդունված է Զինվորականների 2024թ. ըմբշամարտի ԱԱ–ի անցկացման իրավունքը Հայաստանին են վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները. Գիլոյան Պուտինը հաստատել է միջուկային նորացված դոկտրինը
Ամենադիտված