Բյուրեղավանում աղբատար մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է
Արտակարգ Պատահար
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է shamshyan.com–ը։
Մասնավորապես, այսօր ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 74-ամյա Վաչագան Հ.-ն իր վարած ZIL մակնիշի աղբատար մեքենայով Բյուրեղավան քաղաքի թիվ 37 շենքի բակում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Մնացական Ս.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Բյուրեղավան» բժշկական կենտրոն: Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կայքի տեղեկություններով` ZIL-ը հաշվառված է Բյուրեղավանի քաղաքապետարանի հաշվեկշռում։ Վարորդը աղբահանություն կատարելիս է եղել, երբ ավտոմեքենան հետընթաց է կատարել և վրաերթի ենթարկել հետիոտնին։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը