Հայտնի է ճարպակալման հիմնական պատճառը
ԱյլԿոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ֆրուկտոզան հանգեցնում է գիրության և այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են շաքարախտը և լյարդի ճարպային հիվանդությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Philosophical Transactions ամսագրում։
Ֆրուկտոզան բնական շաքար է, որը հիմնականում հանդիպում է մրգերում (օրինակ՝ խնձոր, արմավ, թուզ, տանձ և սալորաչիր), ինչպես նաև բանջարեղենում (օրինակ՝ ծնեբեկ, սունկ, սոխ և կարմիր պղպեղ), մեղրի մեջ, շաքարի ճակնդեղում և շաքարեղեգում։
Այս հոդվածում հեղինակները նշում են, որ ֆրուկտոզան այլ կերպ է գործում, քան մյուս սննդանյութերը՝ նվազեցնելով ակտիվ էներգիան, վնասելով միտոքոնդրիային: Այս շաքարը խթանում է սննդի ընդունումը և նվազեցնում է հանգստի էներգիայի նյութափոխանակությունը:
Այսպիսով, արդյունքները ցույց են տալիս, որ ֆրուկտոզայի ընդունումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, ինսուլինի դիմադրության, արյան բարձր ճնշման և ճարպակալման: