Ջիջի Հադիդը կիսվել է քրոջ՝ Բելլայի բուժման մանրամասներով
ԺամանցՍուպերմոդել Ջիջի Հադիդը խոսել է քրոջ՝ Բելլայի առողջական վիճակի մասին։ Աստղը մանրամասներով կիսվել է իր սոցցանցերի բաժանորդների հետ։
28-ամյա Ջիջի Հադիդը արխիվային լուսանկար է հրապարակել քրոջ հետ՝ արված նորաձեւության ցուցադրություններից մեկում։
«Չեմ կարողանում սպասել նրա վերադարձին: Բելլան հենց նոր է ավարտել Լայմի հիվանդության երկարատև և ինտենսիվ բուժումը: Չէի ցանկանա, որ որևէ մեկը իմ հրապարակումն ընդուներ որպես խոստում, որ նա կվերադառնա շոու հաջորդ սեզոնին»,- երկրպագուներին ասել է մոդելը:
Ջիջի Հադիդը հավելել է, որ հպարտ է քրոջով և շատ ուրախ է նրա ապաքինման համար։
Բելլա Հադիդը խոստովանել է, որ տառապում է Լայմի հիվանդությամբ դեռևս 2016 թվականին՝ նշելով, թե որքան դժվար է ունենալ նման հիվանդություն, և դեռ աշխատել որպես մոդել։
Բելլա Հադիդի մայրը՝ Յոլանդան, և նրա եղբայրը՝ Անվարը, նույնպես տառապում են Լայմի հիվանդությամբ։