Աննա Էշուն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուն կոչ է արել պատժել Բաքվին՝ Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու համար։
«Սարսափելի է, որ Ադրբեջանը ընդլայնում է Լաչինի միջանցքի իր յոթ ամիս շրջափակումը` արգելելով 400 տոննա խիստ անհրաժեշտ սննդամթերքի և բժշկական պարագաների մուտքն Արցախ»,– թվիթերյան իր էջում գրել է Էշուն:
Նա խստորեն դատապարտել է Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու Ադրբեջանի ջանքերը․ «Եվս մեկ անգամ կոչ եմ անում Պետդեպարտամենտին օգտագործել իրենց ձեռքի տակ եղած բոլոր գործիքները՝ պատասխանատվության ենթարկելու Ալիևի ռեժիմին՝ իրենց դաժանության համար»,– նշել է կոնգրեսականը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ