Քննարկվել են ՀՀ քաղաքացիների` Մոլդովա մուտքի ընթացակարգերի վերաբերյալ խնդիրները
ՀասարակությունՕգոստոսի 1֊ին Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը (նստավայրը՝ Կիև) հանդիպել է Մոլդովայի ՆԳՆ Սահմանային ոստիկանության պետ Ռոսիյան Վասիլոյի հետ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների միջև համագործակցությանը առնչվող հարցերը, մասնավորապես` Հայաստանի և Մոլդովայի կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերի հիման վրա ՀՀ քաղաքացիների` Մոլդովա մուտքի ընթացակարգերի վերաբերյալ խնդիրները, ինչպես նաև Մոլդովայի սահմանային ոստիկանության և ՀՀ դեսպանության համագործակցության հնարավորությունները։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել երկկողմ շփումներն ու գործակցությունը։