Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում 90-ականների սկզբներին Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության. Փաշինյան Փաշինյան․ 90-ականներին Սևանի սիգը փրկեց մեզ, բայց հասցրինք ձկնային պաշարները սպառման եզրին «Ասել եմ՝ ձեր հայտարարությունները շատ զգայուն են ընդունվում» Սիմոնյանը՝ Ալիևի հետ զրույցի մասին Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների փոխանցման մի շարք փորձեր #ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովին Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին․ փաստաբանական թիմ Նիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես է գալիս ելույթով Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ. Միրզոյան Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է 

Արժի կայացնել արժանապատիվ որոշում, ինչը որ արել են տղաները՝ գերի չընկնելու համար․ զոհվածների ծնողներ

Հասարակություն

«Որդիների կանչ» ՀԿ-ն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, որ «դժվար է զոհված զինծառայողների ծնողներին բացատրել, որ  ձեր որդին կամ դուստրը զոհվել է  հանուն ապագա խաղաղության»։ ՀԿ-ից նշում են, որ դրա կարիքը չէր լինի, եթե   չարհամարվեին մինչ ՔՊ-ի իշխանության հայտնվելը ողջ բանակցային գործընթացում ձեռք բերված արդյունքները և փոխարենը չազդարարվեր իրենց զրոյական կետից  բանակցությունների վերսկսման մասին:

«Ոչ միայն հաշվի չի առնվել պետության անունից  այդ պրոցեսում մինչ այդ  հանդես եկող առաջին դեմքերի և դիվանագետների փորձն ու հիշողությունը, այլ նաև հիմք է տրվել «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունով թշնամի երկրի ղեկավարին դուրս գալու բանակցային գործընթացի տրամաբանությունից՝ միջազգային հարթակում ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածելով տարածքային ամբողջականության խնդրի՝  առիթ տալով  պատերազմով լուծելու այն:

Առավել ևս անհնար է  բացատրել ծնողներին, երբ նրանք ԱԺ ամբիոնից լսում են գերագույնի ինքնախոստովանանքը, որ «կարող էինք կանխել պատերազմը՝ կունենայինք նույն արդյունքը, իհարկե, առանց զոհերի»: 

Հարց է ծագում, եթե այդ ապագա խաղաղության գինը մեր որդիների կյանքերն էին, ապա  ինչու իր զինվորներին Սարդարապատի վերջին  ճակատամարտի, մեկ միլիմետր թշնամուն չզիջելու կոչով դիմած նույն գերագույնը չմիացավ իր հրամանով  նահատակված հերոսներին գոնե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո,  չէ՞ որ հենց ինքն էր ԱԺ ամբիոնից  հայտարարել, որ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, այնինչ  մի գրչի հարվածով հանձնեց թշնամուն հազարավոր քառակուսի կիլոմետրեր, չէ՞ որ դա դավաճանություն էր հենց ինքն իրեն ու նաև դավաճանություն՝ մեր զինվորների հանդեպ։

Արդյունքում պատերազմը չդադարեց, ունեցանք նոր հարյուրավոր զոհեր և տարածքային կորուստներ արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ այսօր էլ կանգնած ենք պետականության կորստի վտանգի առջև, իսկ մեր արցախցի 120 հազար հայրենակիցներին էլ սպառնում է սովամահության և ցեղասպանության վտանգը:

Այս իրավիճակում արժի նորից վերապրել նոյեմբերի 9-ի չարագույժ օրը  և կայացնել արժանապատիվ  համարձակ որոշում, ինչը որ արել են, օրինակ, մեր տղաներից շատերը, թշնամուն գերի չընկնելու  կամ հնարավորինս վնաս տալու նպատակով, հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետությանը  և Արցախին դուրս գալու շրջափակումից և այս մղձավանջից: Գուցե պատմությունը այս դեպքում գնահատի Ն.Փ. -ի միակ ճիշտ քայլը և չարժանանա ներկա և  ապագա սերունդների խիստ դաժան անեծքներին:

Ինչ վերաբերում է նրան, որ «իր որոշումների, լուծումների, զիջումների արդյունքում կարող է նշանակել, որ նախկինում իզուր են զոհվել մեր ազատամարտիկներն ու զինվորները», ապա թող լավ իմանա,, որ դրա իրավունքը նա  չունի,  որ միանձնյա նման որոշումներ կայացնի, և հայ ժողովուրդը երբեք չի ընդունի և չի հանդուրժի դա,  և թող քաջ իմանա, որ ոչ մի հայորդի, ով իր կյանքը զոհաբերել է հանուն Արցախի ազատագրման և Հայոց պետականության ամրապնդման,  իզուր չի զոհվել,  այլ զոհվել է մեր ու մեր սերունդների մեր իսկ պատմական հայրենիքում՝  Արցախի և Հայաստանի վերամիավորված ազատ ու անկախ հայկական պետությունում  խաղաղ, բայց  արժանապատիվ ապրելու համար: Իսկ խաղաղությունը չեն մուրում, այլ պարտադրում են, մեր թշնամիները միայն այդ լեզուն են հասկանում, այդ պարզ ճշմարտության անտեսումը ճակատագրական կլինի բոլոր հայերի և Հայաստանի համար», - նշված է հայտարարությունում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում 90-ականների սկզբներին Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության. ՓաշինյանԹրամփն ասել է, որ իր համար ավելի հեշտ է գործ ունենալ Պուտինի հետ, քան Զելենսկիի Փաշինյան․ 90-ականներին Սևանի սիգը փրկեց մեզ, բայց հասցրինք ձկնային պաշարները սպառման եզրին«Ասել եմ՝ ձեր հայտարարությունները շատ զգայուն են ընդունվում» Սիմոնյանը՝ Ալիևի հետ զրույցի մասինԴպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրելԹրամփը Զելենսկիին համեմատել է շրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ NYT. Վենսը, Քուշները և Ուիթքոֆը խնդրել են Զելենսկուն չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների փոխանցման մի շարք փորձեր#ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովինԹրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շարունակման մասին Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին․ փաստաբանական թիմՆիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես է գալիս ելույթովՆոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներՀայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ. ՄիրզոյանԱրարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Աբրահամյանը՝ Ադրբեջանի հռետորաբանության կոշտացման հնարավոր պատճառների մասինԹուրքմենստանի նախագահը ժամանել է ՀայաստանԿենսաբազմազանության գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման արարողությունը «Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել «Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը «Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվելԿապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Իրանի նախագահը ժամանել է Հայաստան«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերըԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբՌուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանումԵվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարՄեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջԱլբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցելՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներինԼեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարըԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարՖիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերություններըՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճը
Ամենադիտված