Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին․ փաստաբանական թիմ Նիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես է գալիս ելույթով Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ. Միրզոյան Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Աբրահամյանը՝ Ադրբեջանի հռետորաբանության կոշտացման հնարավոր պատճառների մասին Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան Կենսաբազմազանության գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման արարողությունը «Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել «Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը «Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ» 

Եպիսկոպոսները կոչով դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցող պետությունների առաջնորդներին

Արտաքին Քաղաքական

Հայ Եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսների հայտարարությունը․

«Արցախի շարունակվող ամբողջական շրջափակումը, դրա հետևանքով ստեղծված աղետալի ծայրահեղ իրավիճակը, ինչը ցեղասպանության դասական դրսևորում է, անելանելիության ծանր զգացումներով են համակել մեր ժողովրդին:

Արցախում սննդամթերքի, դեղորայքի և կենսական այլ առաջնահերթ անհրաժեշտությունների խիստ սակավության պայմաններում ամեն օր տեղեկանում ենք մարդկանց, այդ թվում՝  մանուկների, հղիների և հիվանդների առողջական վիճակի կտրուկ վատթարացման և մահվան ցավալի դեպքերի մասին: Ամբողջական շրջափակմանը զուգահեռ՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրականացնել նաև ահաբեկչական այնպիսի գործողություններ, որոնք էթնիկական զտումների նպատակով Արցախի ժողովրդի շրջանում միտված են մշտական վախի, հուսահատության, անապահովության զգացումներ և Հայրենիքը լքելու տրամադրություններ առաջացնելուն: Հակամարդկային նմանօրինակ գործելաոճի հերթական դրսևորումը տեղի ունեցավ բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանի իշխանությունները Բերձորի միջանցքից առևանգեցին Կարմիր Խաչի անմիջական հովանավորության ներքո Արցախից Հայաստան փոխադրվող, առողջական ծանր խնդիրներ ունեցող Վագիֆ Խաչատրյանին՝ կոպտորեն ոտնահարելով Կարմիր խաչի անձեռնմխելիությունը, հեղինակությունն ու մարդասիրական առաքելությունը։

Մեր ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող թշնամական այսօրինակ գործողությունները ոճրագործություն են ոչ միայն Արցախի հայության նկատմամբ, այլև բացահայտ մարտահրավեր՝ ուղղված քաղաքակիրթ ողջ աշխարհին և միջազգային իրավասու կազմակերպություններին:

Կոչ ենք ուղղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցող պետությունների առաջնորդներին՝ ազդու միջոցներ գործադրել և սթափության կոչել Ադրբեջանի իշխանություններին՝ հարգելու և կյանքի կոչելու Միջազգային արդարադատության դատարանի ս.թ. փետրվարի 22-ի միջանկյալ և հուլիսի 6-ի եզրափակիչ որոշումները, պարտադրելով հրաժարվել բիրտ ուժի և ցեղասպան գործողությունների միջոցով խնդիրները կարգավորելու գործելաոճից:

Տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել ի հաշիվ Արցախի ժողովրդի բնաջնջման կամ նրա խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի հիմնարար իրավունքների ոտնահարման:

Խորապես մտահոգված Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումով՝ կոչ ենք անում գործող իշխանություններին չհրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններից և համախմբել պետական ու ազգային ողջ հնարավորություններն ու ներուժը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ապահով, անվտանգ, ինքնիշխան կյանքի։

Արցախը և արցախահայությունը կյանք ու ապագա չունեն ցեղասպանությունը պետական քաղաքականություն հռչակած Ադրբեջանի կազմում։

Հորդոր ենք ուղղում մեր սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ հոգևոր ողջ դասին, որպեսզի ազգային-եկեղեցական կառույցների իրավասու ներկայացուցիչների հետ ձեռնամուխ լինեն իրենց երկրների պետական, եկեղեցական, դիվանագիտական, հասարակական և լրատվական շրջանակներում ներկայացնելու ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր կացությունը՝ հասնելու համար Արցախի մեր ժողովրդի կենսական իրավունքների իրագործմանը և անվտանգ կյանքի ապահովմանը:

Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին՝ հնարավոր բոլոր միջոցներով և ճանապարհներով միանալ Արցախի փրկության սրբազան գործին:

Աղոթում ենք Արցախի մեր ժողովրդի համար և հայցում Տիրոջ պահպանությունն ու զորակցությունը Արցախի մեր քույրերին ու եղբայրներին՝ ոգով աննկուն մնալու և վճռականությամբ ու միաբանությամբ հաղթահարելու ստեղծված ծանր իրավիճակը և ծառացած հիմնախնդիրները։

Թող Երկնավոր Տերը խաղաղ պահի մեր հայրենիքը և օրհնի համայն մեր ժողովրդի ջանքերը հանուն Արցախի և Հայաստանի բարօրության.

Ամեն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին․ փաստաբանական թիմՆիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես է գալիս ելույթովՆոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներՀայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ. ՄիրզոյանԱրարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Աբրահամյանը՝ Ադրբեջանի հռետորաբանության կոշտացման հնարավոր պատճառների մասինԹուրքմենստանի նախագահը ժամանել է ՀայաստանԿենսաբազմազանության գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման արարողությունը «Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել «Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը «Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվելԿապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Իրանի նախագահը ժամանել է Հայաստան«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերըԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբՌուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանումԵվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարՄեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջԱլբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցելՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներինԼեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարըԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարՖիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերություններըՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Ամենադիտված