«Ժողովուրդ». Եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչ դատավորի տեղի համար պայքար է գնում
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետի ավարտին քիչ է մնացել, եւ քաղաքական իշխանության ներսում կռիվ կինո է հասունանում: Բանն այն է, որ Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր դառնալու համար իշխանության ներսում 3 թեկնածուի անուն է պտտվում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր դառնալու համար պայքարում են ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը եւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, իսկ թե ի վերջո որ թեկնածուին հավանություն կտա քաղաքական իշխանությունը, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան՝ դատական համակարգում երեք անուն է շրջանառվում։
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը: Վերջինս ընտրվել է 9 տարով»: