Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացմանը մասնակցել կարող են միայն հրավիրատոմս ունեցողները
ՏեսանյութերՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում ենք, որ Գյումրու քաղաքային մարզադաշտի տեղերի սահմանափակ լինելով պայմանավորված՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել կարող են միայն հրավիրատոմս ունեցողները։ Առանց հրավիրատոմս քաղաքային մարզադաշտ մուտքն արգելվում է։
«Անհարմարություններից խուսափելու համար հորդորում ենք հրավիրատոմս չունեցող քաղաքացիներին բացման հանդիսավոր արարողությանը հետևել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրված մեծ էկրանից կամ ուղիղ եթերով։
Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացումը տոն է բոլորիս համար և ուրեմն միայն տոնական ու ջերմ մթնոլորտում անցկացնենք աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբող այս միջոցառումը»,-ասվում է հայտարարության մեջ։