Կիանու Ռիվզին նկատել են զբոսանավի վրա հանգստանալիս
Լուսանկարներ58-ամյա դերասան Կիանու Ռիվզին նկատել են զբոսանավում իր քրոջ՝ Քիմի հետ հանգստանալիս, որին Կիանուն ժամանակին օգնել է բուժվել քաղցկեղից։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
«Կիանուն հաճախ չի շփվում իր ընտանիքի հետ նկարահանումների միջև ընկած ժամանակահատվածում: Այս անգամ նա լավ տրամադրություն ուներ։ Նրա 56-ամյա քույրը՝ Քիմը, առողջ ու թարմ տեսք ունի»,- պատմել է ականատեսը։
1991 թվականին Քիմ Ռիվզի մոտ լեյկոզ է ախտորոշվել, այնուհետև Կիանուն տվել է «Մատրիցա» ֆիլմից ստացած իր հոնորարի 70%-ը, որպեսզի ներդնի այս հիվանդության բուժման միջոցը ուսումնասիրելու համար։ 10 տարի շարունակ արտիստը աջակցել է քրոջը, վճարել նրա բուժման և անձնական ծախսերը։ Այն բանից հետո, երբ արտիստի քրոջը հաջողվել է բուժվել, Կիանուն հիմնել է բարեգործական հիմնադրամ՝ օգնելու քաղցկեղով հիվանդ մարդկանց: