Անհետ կորածների ծնողները հանդիպում են Ալեն Սիմոնյանի հետ
Հասարակություն
Այս պահին անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այս մասին հայտնել է Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ մանրամասներ չհայտնելով։
Հիշեցնենք, որ այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց և ուղևորվել Ազգային Ժողով։
Անհետ կորած զինվորների ծնողները դժգոհ են պետական կառույցներից։ Նրանք ցանկանում են նաև պարզել, արդյոք զոհվածների ԴՆԹ–ները ճիշտ են, թե՝ ոչ։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար