Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը
Տեսանյութեր«Էրեբունի» ԲԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Զորիկ Շահրամանյանի քույրը՝ 3300 գ քաշով, 49 սմ հասակով: Ծնողները նրան Արիանա են անվանակոչել: Ծնունդն ընդունել է «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Համբարձումյանը:
Մայրիկին և բալիկին տանը սպասում են 17 տարեկան քույրը և 13 տարեկան եղբայրը: Մանուշ Սահակյանն ասում է՝ կրկին երեխա ունենալու մասին առաջին անգամ Զորիկի հետ է խոսել՝ զինվորական ծառայության մեկնելուց առաջ, ինչին որդին ուրախությամբ է արձագանքել, սակայն մի քանի ամիս հետո սկսված պատերազմը նրանց ընտանիքում փոխել էր ամեն ինչ: Երեք տարի անց ծնված Արիանան Շահրամանյանների կյանքը լցրել է նոր հույսով և ուրախությամբ: