Շոտլանդուհին իր լոգարանում աղվես է հայտնաբերել
ԱյլՇոտլանդուհին իր լոգարանում վայրի աղվես է հայտնաբերել, գրում է UPI-ն։ Նա չի համարձակվել ինքնուրույն քշել կենդանուն և փրկարարներ է կանչել։
Կենդանիների պաշտպանության շոտլանդական միությունը հայտնել է, որ կնոջ զանգին պատասխանել է սպա Քեթրին Աթերթոնը։ Նա դիմումատուից ստացել է անհրաժեշտ տեղեկությունը, որից հետո մեկնել է նրա տուն։
«Բնակիչը մի փոքր ցնցվել էր՝ լոգարանում տեսնելով աղվեսին։ Նա կարծում էր, որ կենդանին տուն է մտել ցերեկը՝ բաց դռնով»,- ասել է Աթերթոնը։
Մասնագետի խոսքով՝ աղվեսը վախեցած տեսք ուներ, սակայն անվնաս էր՝ նախնական հետազոտությամբ առողջական խնդիրներ չի հայտնաբերվել։
Բացի այդ, Քեթրինը հայտնել է, որ այն աղվեսի ձագ էր։ Կինը նրան վերադարձրել է վայրի բնություն այն բանից հետո, երբ մոտակա անտառում աղվեսի փոս է գտել: