Հոգեբանը պատմել է, թե ինչու են երեխաները խնդրում իրենց համար փափուկ հրեշներ գնել
Այլ
Երեխաները հաճախ են խնդրում իրենց համար գնել այնպիսի խաղալիքներ, որոնք սարսափեցնում են իրենց ծնողներին: Հոգեբան Մարսել Սուլտեևը «360» հեռուստաալիքին պատմել է, թե ինչու են երեխաները հաճախ սիրում նման կերպարներին։
Ինչպես պարզաբանել է փորձագետը, երեխան, դիտելով ժամանակակից մուլտֆիլմեր, կարող է շատ պահեր պրոյեկտել իր վրա՝ չունենալով քննադատական մտածելակերպ և չկարողանալով հասկանալ, թե որն է լավ, որը՝ վատ։ Երեխաները պետք է հասկանան, որ մուլտհերոսների բնույթն ու գործողությունները հնարավոր չէ տեղափոխել իրական կյանք, դա պետք է ծնողները սովորեցնեն, ընդգծել է մասնագետը։
Երեխաների հետաքրքրությունը խթանում են նաև մարքեթոլոգները՝ ստեղծելով գովազդ, որը ճնշում է գործադրում երեխայի ենթագիտակցության վրա: Երեխաների մոտ, ովքեր սովորականից ավելի հաճախ են ինչ-որ բան տեսնում իրենց առջև, բնական հետաքրքրություն է բորբոքվում. նա որքան հնարավոր է շատ կաղաչի և կցանկանա այդ բանը, իսկ հետո կվիրավորվի ծնողներից, եթե իր համար չգնեն «Պետյայի խաղալիքի նման խաղալիք»։ Մեծահասակներն էլ իրենց հերթին ընդառաջում են երեխային, որպեսզի նա հիստերիայի մեջ չընկնի և մանիպուլյացիաներ չանի։
«Տարիքի բերումով նման խաղալիքներն իսկապես կարող են վնասել երեխային»,- զգուշացրել է հոգեբանը։
Նրա խոսքով՝ ծնողները պետք է նախադպրոցական տարիքի երեխաների հետ վերլուծեն մուլտհերոսներին, այդ ժամանակ արգելքի մասին խոսք չի լինի, քանի որ երեխան ինքն էլ կիմանա, որ իրեն նման փափուկ հրեշ պետք չէ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը