Մի խումբ արցախցիներ խաղաղապահներից պահանջել են ապահովել իրենց անվտանգությունը ավտոբուսներով երթին
ՀասարակությունՄի խումբ արցախցիներ ժամանել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր, հայտնում է News.am–ը:
Նրանք պահանջել են, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովը պատասխանի, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկելու իրենց անվտանգությունն ապահովելու համար ավտոբուսներով ավտոերթ իրականացնելու ժամանակ՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
Խաղաղապահների ներկայացուցիչը պատասխանել է, որ իրենց հարցը վաղը գրավոր ուղղեն, ինչին գրավոր կպատասխանեն: