Վրաերթի ենթարկված 80-ամյա տղամարդը մահացել է
ՀասարակությունՕգոստոսի 4-ին, ժամը 17.35-ին, Էջմիածին քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ 80-ամյա Վանուշ Հովակիմյանը Էջմիածնի Կարճիկյան փողոցի շենքերից մեկի բակում մահացել է:
Նշված հասցե մեկնած Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Վանուշ Հովակիմյանին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: