Իրանում 5 շենք է փլուզվել. 3 մարդ է զոհվել
Իրան
Թեհրանում 5 շենք է փլուզվել, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Միջադեպի հետևանքով՝ 3 մարդ զոհվել է, 11-ը վիրավորվել։
Միջադեպը տեղի է ունեցել ապօրինի շինությունների քանդման ժամանակ։
Շենքերի բեկորներից դուրս են բերվել երեք մահացածների մարմիններ, այդ թվում՝ ոստիկանության հրամանատարի և սպայի։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Փլատակների տակ մահացածների ընդհանուր թիվը դեռ չի պարզվել։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru