«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ» Իրանի նախագահը ժամանել է Հայաստան «Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը ԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբ Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանում Եվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջ 

Չեմ պատրաստվում մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին. Աշոտյան

Հասարակություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից արձագանքել է որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց, ինքը Երևանի գալիք ընտրություններին քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն է լինելու։

«Բանտախցում չունեի հնարավորություն պարզելու նման քննարկումների սկզբնաղբյուրը, սակայն տեսնելով իշխանական մամուլի ոգևորությունն այս կապակցությամբ, ուզում եմ արձագանքել՝ լրացնելով կուսակիցներիս կարծիքները:

Ես չեմ պատրաստվում որևէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին: Նման մոտեցում ունի նաև իմ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, քանզի Հայաստանի և Արցախի առաջնահերթ խնդիրները որևէ կապ չունեն գործող վարչակազմի` Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռին նստացնելու խոնավ երազանքների հետ։

Շնորհակալ լինելով բոլոր հնարավոր աջակիցներին և անկեղծորեն ինձ այդ գործում պատկերացնողներին` ասեմ նաև, որ ի հիպոթետիկ առաջադրման հարցում իշխանական շահագրգռվածության 3 պատճառ եմ  տեսնում:

1. Քաղաքական լրջություն հաղորդել «Ոսկե աշուն» փառատոնի մակարդակից էլ ցածր իջնող, մայրաքաղաքին վերաբերող, բայց գավառական դարձող այդ «իվենթին»:

2. Երևանի ընտրություններով զբաղեցնել հասարակությանը` Հայաստանի և Արցախի շուրջ սեղմվող կախաղանին զուգահեռ:

3. Չեմ բացառում, որ Ավինյանին չսիրող որոշ «բարձրաստիճան» ՔՊ-ականներ կուզեին, որ ես «հարամ անեմ» նրա ֆանտազիաները:

Հ.Գ. Իմ հնարավոր առաջադրման հորինված թեման այնքան է ոգեշնչել լրագրողներից մեկին, որ նա հիմնավորել է դրա նպատակահարմարությունը, թեպետ, իր իսկ խոստովանությամբ, 2009-ին իմ նշանակումը որպես ԿԳ նախարար նախագահ Սարգսյանի կողմից դիտել է որպես «Կալիգուլայի ձիու սենատի անդամի նշանակում»:

Օգտվելով այս զուգահեռից և հիմնավորելու համար կալիգուլայից հետո «ձիերի» ապրած հավաքական էվոլյուցիան՝ անհամեստաբար պիտի նշեմ, որ «Սերժի ձին», անշուշտ, կրթության ոլորտի լավագույն մասնագետը չէր, բայց ծալած ուներ «Կալիգուլայի ձիուն» 3 օտար լեզուների իմացությամբ, հանրակրթական ոսկե մեդալով, բժշկական համալսարանի անվանական կրթաթոշակով, 2 առաջատար միջազգային բուհերում վերապատրաստումներով: Ուստի՝ տվյալ համեմատությունն համոզիչ չէր: Սակայն, եթե սկզբունքային է ինձ հենց ձիերի հետ համեմատելը, կարող եմ հուշել պատմական միֆերով հայտնի երկու ձի` Մակեդոնացու Բուցեֆալին և Եկատերինայի մտերիմին»,- նշել է Աշոտյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Իրանի նախագահը ժամանել է Հայաստան«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերըԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբՌուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանումԵվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարՄեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջԱլբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցելՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներինԼեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարըԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարՖիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերություններըՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը
Ամենադիտված