«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ» Իրանի նախագահը ժամանել է Հայաստան «Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը ԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբ Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանում Եվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջ 

2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարն ԱԱԾ մեկուսարանից հայտարարություն է տարածել

Հասարակություն

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որը նա արել է ԱԱԾ մեկուսարանից․

«Սիրելի՛ հայրենակիցներ, իմ հրամանատարության ներքո գործող երկրորդ բանակային կորպուսը եղել է այն եզակի ստորաբաժանումներից մեկը, որի պաշտպանության հատվածում 44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդը որևէ առաջխաղացում չի ունեցել և չի գրավել որևէ մարտական դիրք: Հիմա, որքան էլ զավեշտալի է հնչում, ինձ մեղադրում են մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, ինչի հետևանքով, ըստ նախաքննության մարմնի, 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի որոշ հատվածներով անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս: Թեև, ի սկզբանե ներկայացված մեղադրանքը եղել է իրավաբանորեն անհիմն և մերկապարանոց, այնուամենայնիվ, նախաքննության ողջ ընթացքում ես հանդես չեմ եկել հայտարարություններով՝ լիահույս լինելով, որ, ի վերջո, վարույթ իրականացնող մարմինն էլ կգիտակցի, որ ինձ առաջադրված մեղադրանքն անհիմն է և չի դիմանում ողջամիտ քննադատության»։ Մանրմասները՝ բացառիկ փաստաթղթերում․

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հուլիսի 15-ին գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԶՈՒ հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանի գործով եւ գործն ուղարկել է դատարան։ Նշենք, որ գեներալ-մայորն արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է։

Դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու եւ դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաեւ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու եւ կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռեւս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որեւէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Արդյունքում ՀՀ զինված ուժերը զրկվել են Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու հնարավորությունից՝ առաջացնելով ծանր հետեւանք. 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին եւ Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ զորամասի հրամանատարի անգործության հետեւանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել եւ մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։
Հսկող դատախազի որոշմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):

Հետաքրքիր է, որ ադրբեջանական ԶՈՒ հարձակումը չկանխելուց հետո Արայիկ Հարությունյանը նույնիսկ պաշտոնի բարձրացում է ստացել՝ կարճ ժամանակով նշանակվելով հետախուզության վարչության պետ, սակայն հետո նրան ազատեցին այդ պաշտոնից։
Իսկ ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի օրերին, վարչապետ Փաշինյանի միջնորդությամբ՝ ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին, ի թիվս մի քանի այլ բարձրաստիճան զինվորականների, շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

Հիմա նա կալանավորված է, իսկ գործը՝ դատարանում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Իրանի նախագահը ժամանել է Հայաստան«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերըԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբՌուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանումԵվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարՄեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջԱլբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցելՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներինԼեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարըԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարՖիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերություններըՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը
Ամենադիտված