Հանգստյան օրերին փրկարարներն իրականացրել են ուժեղացված ծառայություն
ՀասարակությունՕգոստոսի 5-ին և 6-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումները հանրապետության անտառամերձ տարածքներում, հանգստյան գոտիներում, մասնավորապես` Սևանա լճի հանրային լողափերում, ինչպես նաև ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում շարունակել են իրականացնել հերթապահություն՝ հանգստյան ակտիվ շրջանով և եղանակային բարձր ջերմաստիճանով պայմանավորված:
Փրկարարները նշված տարածքներում պարբերաբար իրականացնում են հանրային իրազեկման աշխատանքներ՝ շրջայցերի, բարձրախոսերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով:
Փրկարար ծառայության ստորաբաժանումների մարտունակությունը ստուգելու նպատակով մի շարք մարզերի տարածքներում տեղակայված հենակետերում աշխատանքային շրջայց է իրականացրել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը:
Տնօրենի տեղակալին տեղում ներկայացվել է ծառայության ընթացքը, անձնակազմի և տեխնիկայի համալրվածությունը:
Փ/ծ գնդապետ Դ. Սարգսյանը հենակետերում հերթապահություն իրականացնող անձնակազմին տվել է կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ: