Ալիևն այցելել է Տավուշի մարզից 10 կմ հեռավորությամբ գտնվող Չայլի գյուղ
Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ օգոստոսի 7-ին, այցելել է Ղազախի շրջան Չայլի գյուղ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ինչպես հայտնի է, Չայլի գյուղը գտնվում է Տավուշի մարզի անկլավներից 10 կմ հեռավորության վրա։
Ալիևը մասնակցել է Ղազախում ջրամատակարարման համակարգը և կոյուղին շահագործման հանձնելու արարողությանը։
«Ալիևը մասնակցել է նաև Ղարափափագ-Չայլի ավտոճանապարհի վերաբացմանը, ծանոթացել է պայմաններին, որոնք ստեղծվել են պետական սահմանապահ ծառայության «Ղազախ» սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ դիվիզիայի գումարտակային համալիրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)