Ծնվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը
ՀասարակությունԾնվել է Արցախյան երրորդ պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը, այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։
Օգոստոսի 4-ին Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը՝ լուսաշող Սամվել Ղազարյանը, ով իր ծնունդով եկավ իմաստավորելու իր ծնողների՝ Նուշիկ և Գեղամ Ղազարյանների կյանքը:
Նորածինը ծնվել է 3․350 կգ քաշով և 52 սմ հասակով: Փոքրիկն իրեն հրաշալի է զգում, և այսօր արդեն տանն է։
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորում ենք փոքրիկի ընտանիքին՝ ցանկանալով ուժ, առողջություն և անսահման ժպիտ:
Թող մեր փոքրիկ Սամվելն ապրի խաղաղ և անամպ երկնքի տակ՝ դառնալով խաղաղության ավետաբեր: