Սաուդյան ակումբը Նեյմարին 300-400 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել
Սպորտ
Վերջերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտնել է ակումբը լքելու և «Բարսելոնա» վերադառնալու իր ցանկության մասին։ Այնուամենայնիվ, բրազիլացին կարիերան շարունակելու այլ տարբերակներ ունի, հայտնում է Footmercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը Սաուդյան Արաբիայից առաջարկ է ստացել 300-400 միլիոն եվրո աշխատավարձով։
Միաժամանակ, ինչպես հայտնում է RMC Sport-ը, խաղացողի թիմը բանակցություններ է վարում «Չելսիի» հետ։ ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է, որ Նեյմարը մնա, բայց բրազիլացին որոշել է հեռանալ: Նշվում է, որ «Բարսելոնա» վերադարձը առաջնահերթ, բայց քիչ հավանական տարբերակ է, քանի որ Չավին չի աջակցում այդ գաղափարին:
ՊՍԺ-ի աստղի ծառայություններով հետաքրքրված է նաև բրազիլական ակումբներից մեկը, սակայն Նեյմարը դեռ չի ցանկանում վերադառնալ հայրենիք։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում