«Արմեն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում»
ԻրավունքԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Արմեն Աշոտյանին այսօր տեղափոխել են Քննչական կոմիտե՝ քննչական գործողության և լրացուցիչ հարցաքննությանը պարոն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, որի պայմաններում ցուցմունք տալու որևէ իմաստ չկա։
«Այս ամենը պայմանավորված է հետատապնդման քաղաքական բնույթով, եթե քաղաքական հետապնդում է՝ դրա շուրջ ի՞նչ հարցաքննվել, ի՞նչ ցուցմունք տալ, պրոցեսը եթե իրավական չէ, ապա այս՝ իբր իրավական գործողությունը ձևական և անիմաստ բնույթ է կրում»,- ասաց պաշտպանը։
Աթանեսյանի խոսքով` թե ինչ ընթացք և ինչ լուծումներ կստանա գործը, ժամանակը ցույց կտա։ Նրա խոսքով` այստեղ իրավապահ մարմինները ամբողջությամբ ձևական են և որևէ դերակատարություն չունեն։