Դատախազությունը կքննարկի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումը փոփոխելու մասին միջնորդագրերը
ԻրավունքՀՀ դատախազությունը կքննարկի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխելու մասին միջնորդագրերը։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին միջնորդագիր են ներկայացրել մշակութային գործիչներ, մարզիկներ ու բժիշկներ, որոնք հորդորել են կալանքից ազատել Սերգեյ Սմբատյանին։
Դատախազության մամուլի ծառայությունը նշել է, որ միջնորդությունը ստացել է, քննարկելուց հետո արդյունքների մասին կհայտարարվի։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։