Բախում՝ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ. կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվում ազատամարտիկները
ՀասարակությունԿառավարության շենքի մոտ այժմ լարված իրավիճակ է. ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով բերման է ենթարկում «Խաչակիրներ» ջոկատի անդամներին, հաղորդում է News.am-ը:
Ազատամարտիկները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով:
Նրանք իրենց ձայնը բարձրացնելու նպատակով փակել էին նաեւ Տիգրան Մեծի պողոտան: Ակցիայի մասնակիցները պահանջում են բացել Լաչինի միջանցքն Արցախ սնունդ հասցնելու համար, հակառակ պարագայում նրանք սպառնում են սեփական ուժերով բացել այն։