Ամերիկացուն ձերբակալել են ռեստորանից 1000 դոլարի օմարներ գողանալու համար
ԱյլԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է ռեստորանից 1000 դոլար արժողությամբ օմարներ գողանալու համար։
Ըստ լրատվամիջոցի՝ կասկածյալի անունը Ջոզեֆ Փուցուլ է։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Մայամիի ռեստորանի սեփականատերը հայտնել է, որ անհայտ անձը գիշերը հաստատությունում բացել է սառնարանը և այնտեղից գողացել օմարների խմբաքանակ։ Տեսահսկման տեսախցիկների կադրերը ուսումնասիրելուց հետո ոստիկանները կարողացել են բացահայտել կողոպտողի ինքնությունը։
«Երևում է, թե ինչպես է հանցագործը պարկերով սննդամթերքը բարձում կարմիր սայլակի մեջ և հեռանում տարածքից»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Քննիչների հարցաքննությունից հետո 55-ամյա Ջոզեֆը բերման է ենթարկվել։ Հայտնի է, որ նա նախկինում քրեական հետապնդման է ենթարկվել բնակարանային գողության և կոկաին պահելու համար։ Այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել երրորդ կարգի գողության համար։