ԱՊՀ խաղեր․ Նարե Գաբրիելյանը՝ արծաթե մեդալակիր
ԱյլՕգոստոսի 8-ին ԱՊՀ-ի երկրների խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Նարե Գաբրիելյանն ատրճանակ ձևի մրցաշարում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը։
Այդ մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:
ԱՊՀ 2-րդ խաղերը կտևեն մինչև օգոստոսի 14-ը: Մրցաշարն անցկացվում է Մինսկում։