Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը ԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբ Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանում Եվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջ Ալբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներին Լեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարը Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համար Ֆիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերությունները 

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դիմել են ՀՀ դատախազին Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու համար

Հասարակություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին իրենց աջակցությունն են հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները։ Նրանք, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, իրենց մտահոգությունն են հայտնում Մաեստրո Սմբատյանի կալանավորման վերաբերյալ։ ՏՏ համայնքի ներկայացուցիչները խնդրում են փոխել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։ Նամակը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն տիկին Վարդապետյան,

Մենք՝ ՏՏ ոլորտի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, այս նամակով մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորման վերաբերյալ։ Ձեզ ենք դիմում որպես անհատներ, որոնք խորապես մասնագիտացված են տեխնոլոգիայի եւ նորարարության ոլորտում եւ գնահատում են մաեստրո Սմբատյանի բացառիկ ջանքերը եւ ունեցած նշանակալի ազդեցությունը հայ երաժշտարվեստում, ինչը ստիպում է վերագնահատել ստեղծված իրավիճակը։

Մենք ընդունում ենք, որ օրենքի գերակայությունը մեծ նշանակություն ունի ցանկացած հասարակության համար եւ մենք էլ, կարեւորելով գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, խնդրում ենք մեր նամակն ընդունել որպես խնդրանք եւ փոխել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։

Հարգելի՛ գլխավոր դատախազ, խնդրում եւ հորդորում ենք անել ամեն ինչ, որ մաեստրո Սմբատյանը լինի իր ոլորտում, որտեղ առաջամարտիկ է եւ իրականացնում է հեղափոխական աշխատանք, պատվով ներկայացնում է մեր երկիրն ամբողջ աշխարհում։

Մենք հավատում ենք ժողովրդավարությանն ու արդարադատությանը: Մեզ զանգահարում եւ իրենց զորակցությունն են հայտնում տեխնոլոգիական ոլորտի եւ երկրի համար մտահոգ այլ ներկայացուցիչներ եւս՝ համարելով, որ նախքան որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելը պետք է տարվի պատշաճ քննություն։

Հարգանքով՝

Ալեքսանդր Եսայան, «Տելեկոմ Արմենիա»

Արարատ Մկրտչյան, «Բետա ֆտ»

Արման Խաչատրյան, «Լոկատոր»

Արմեն Բալդրյան, «Յունիկոմպ»

Արմեն Քոչարյան, «Վօլօ»

Արսեն Բաղդասարյան, «Դատա արտ»

Արտակ Չոպուրյան, «Զելըս»

Արտավազդ Մինասյան, «Կրիսպ»

Արտեմ Սադոյան, «Թեքնոլաբ»

Արտուր Խոջաբաղյան, «ՕգմենթԱր»

Բագրատ Ենգիբարյան, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

Գագիկ Էվոյան, «Հայլինք»

Գագիկ Մարտիրոսյան, «Բլուայփի»

Գարիկ Պետրոսյան, «Էսենշլ սըլյուշնս»

Գեւորգ Սաֆարյան, «Լայմ տեխ»

Գրիգոր Հովհաննիսյան, «Բիզնես էնջլ նեթվորք օֆ Արմենիա»

Լուսինե Միրումյան, «Թութոր պլատֆորմ»

Լուսինե Սարգսյան, «Փլաթ.էյայ»

Միքայել Վարդանյան, «Պիքսարտ»

Խաչիկ Նազարյան, «Վիէմուեր»

Կարեն Վարդանյան, «Ֆորմուլա վենչուրս»

Հովիկ Մուսայելյան, «Սինոփսիս»

Հայկ Եսայան, «Տելեկոմ Արմենիա»

Նարեկ Սաֆարյան, «Ռենդերֆորեստ»

Նարեկ Վարդանյան, «TCF»

Սամվել Մարտիրոսյան, «Օնեքս»

Սերգեյ Մարկոսյան, «10Web»

Ստեփան Ազարյան, «Backbone branding»

Ստեփան Մինասյան, «Նաիրի ինշուրանս»

Վահե Տորոզյան, «Քոդուլեյթ»

Վարուժան Մասարաջյան, «Վիասֆեր տեխնոպարկ»

Տաթեւիկ Ավագյան, «Թիմ սոլյուշնս»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերըԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբՌուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանումԵվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարՄեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջԱլբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցելՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներինԼեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարըԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարՖիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերություններըՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում է
Ամենադիտված