Իսպանիայի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում Միրզոյանը մանրամասնել է հումանիտար ճգնաժամի հետևանքները
Քաղաքական
Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամըԱրարատ Միրզոյանը ներկայացրել է Իսպանիայի գործընկերոջը, տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարի՝ Twitter-ի գրառումից։
Խոսե Մանուել Ալբարեսի հետ հեռախոսազրույցում Միրզոյանը մանրամասնել է հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները բնակչության համար՝ ներառյալ 30 հազար երեխայի, 20 հազար տարեցի և 9 հազար հաշմանդամություն ունեցող մարդկանց։
Ընդգծվել է Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակումը վերացնելու հրատապ անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը