Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ
Հասարակություն
Օգոստոսի 9-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը