Մոդելին ոչ պատշաճ հագուստի պատճառով արգելել են ինքնաթիռ նստել (լուսանկարներ)
ԼուսանկարներԿայն–Չան կեղծանունով մոդելը հայտարարել է, որ Բրազիլիայի Նավեգանտես օդանավակայանում իրեն թույլ չեն տվել ինքնաթիռ նստել։ Աղջկա խոսքերը մեջբերում է New York Post-ը։
Մոդելի խոսքով՝ իրեն թույլ չեն տվել օդանավ բարձրանալ չափազանց անկեղծ հագուստի պատճառով։ Կայն–Չանը բիկինի է հագել՝ նմանակելու անիմեներից մեկի կերպարին:
«Ես գիտեի, որ կարող եմ ուշանալ միջոցառումից, ուստի հագնվեցի այնպես, որ ժամանակ չկորցնեմ։ Բայց ինձ ասացին, որ փոխվեմ, քանի որ հագածս «անպատշաճ» էր։ Ես բացատրեցի, որ գնում եմ միջոցառման»,- պատմել է Կայն–Չանը:
Սակայն օդանավակայանի աշխատակիցներին չի բավարարել աղջկա պատասխանը, ինչի պատճառով նրան թույլ չեն տվել օդանավ նստելլ։ Որոշ երկրպագուներ դատապարտել են աստղին և բացատրել, որ նա պետք է ինչ-որ բան կրեր իր բիկինիի վրայից՝ ինքնաթիռով թռիչքի համար:
«Ինձ դուր է գալիս քո աշխատանքը, բայց մի տեսակ ակնհայտ է, որ նման հանդերձանքը ոչ պատշաճ է ինքնաթիռում»,- գրել է երկրպագուներից մեկը սոցցանցերում։