Կանիբալի տունը վերածվել է ճաշարանի
Այլ«Տեխասյան սպանդ բենզասղոցով» կուլտային ֆիլմի մարդակերի տունը վերածվել է ճաշարանի։ Հաստատությունը կոչվում է Hooper’s՝ ի պատիվ ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Թոբ Հուպերի, հայտնում է New York Post-ը։
Ֆիլմում ներկայիս ճաշարանը ծառայել է որպես Սոյերների ընտանիքի տուն։ Նկարահանումների ժամանակ օբյեկտը գտնվել է Տեխասի Ռաունդ–Ռոք քաղաքում, սակայն 90-ականներին այն տեղափոխվել է Քինգսլենդ բնակավայր։ Հաստատության հյուրերը տեղավորվում են այն նույն սենյակում, որտեղ Կաշվե դեմքն ու նրա ընտանիքը կերել են մարդկանց։
Տան ինտերիերը թարմացվել է և այժմ զգալիորեն տարբերվում է նրանից, ինչ կարելի է տեսնել ֆիլմում, այնուամենայնիվ, դեկորի որոշ տարրեր հիշեցնում են շինության պատմությունը։ Ճաշարանի ճաշացանկի որոշ մթերքներ նույնպես կապված են ֆիլմի հետ։