Ալիևը ՌԴ դեսպանի հետ խոսել է «տրանսպորտային միջանցքի կարևորության» մասին
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ օգոստոսի 10-ին, ընդունել է ՌԴ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հավատարմագրերը, գրում է APA-ն։
Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ու ակտիվ փոխգործակցությունը։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակը։
«Ընդգծվել է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը տարածաշրջանային զարգացման համար»,-գրում է պարբերականը։