Անդրանիկ Թևանյանի մանդատը կարող է վերցնել ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանը
Քաղաքական
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Նա նաև հայտնել է, որ մասնակացելու է Երևանի ավագանու ընտրություններին և «Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածուն է:
Անդրանիկ Թևանյանի մանդատը վայր դնելուց հետո նրան խորհրդարանում, ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի, փոխարինելու է ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Մհեր Մելքոնյանը հաստատեց տեղեկությունը` նշելով, որ դեռևս սպասում է մանդատը վերցնելու մասին ՀՅԴ ԳՄ որոշմանը.
«Մեր կուսակցության Գերագույն մարմնի որոշումից է կախված ամեն ինչ»,- ասաց Մելքոնյանն ու հավելեց՝ ավելի ուշ կխոսեն ամեն ինչի մասին։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը