«Little Big»-ը չեղարկել է Երեւանում նախատեսված համերգը
ԺամանցՌուսական «Little Big» խումբը չեղարկել է օգոստոսի 12-ին Երեւանում նախատեսված համերգը։ Այս մասին ինստագրամյան էջում հայտարարել է խումբը։
Որպես պատճառ՝ նշվում են անվտանգության նկատառումները։ Խումբը գրել է, որ կազմակերպիչները չեն երաշխավորել, որ միջոցառումը կանցնի առանց միջադեպերի, ուստի համատեղ որոշվել է չեղարկել համերգը։
Նշենք, որ 1257 քաղաքացի Գլխավոր դատախազությանը հաղորդում էր ներկայացրել, որի համաձայն Իլյա Պրուսիկինը կրոնով պայմանավորված ատելություն և անհանդուրժողականություն քարոզելուն ուղղված նյութ է տարածում։ Տեսահոլովակներից մեկում երգիչը որպես չմուշկ օգտագործում է խաչը։