Տառապյալ ուկրաինացի ժողովուրդը պետք է հանձնվի, ինչը միգուցե խաղաղության ճանապարհ կբացի. Մեդվեդև
Բլոգոսֆերա
Լուսավոր աշխարհը հերթական անգամ ցնցվեց, երբ իմացավ 404 երկրից զոմբիների համար տասնյակ անիմաստ միլիարդավոր դոլարներ հատկացնելու մասին»,-Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։։
«Կամիկաձեն այրվող արևմտյան տանկերում այս գումարը չի տեսնի։ Նրանք մահից բացի՝ ոչինչ չեն տեսնի։ Բայց սա շատ կարևոր գումար է գերոնտոկրատական վերնախավի համար ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից և ԵՄ-ում նրա ծառաներից: Ի վերջո, «մեծ հակահարձակման» առասպելը սատարում է «մեծ դոլարային տնտեսության» առասպելը»,-գրել է Մեդվեդևը։
«Պառակտված երկրի խրամատներում գտնվող տառապյալ ժողովրդին իսկապես միայն պետք է հանձնվել, ինչը միգուցե խաղաղության ճանապարհ կբացի։ Բայց ոչ Վաշինգտոնը, ոչ Կիևը խաղաղություն չեն ուզում։ Ամերիկան ուզում է անբաժան իշխանություն և հանուն դրա՝ չի խնայում արյունոտ ուկրաինական ճարպը։
Ուստի հակահարձակման մսի փաթեթավորման գործարանն այսօր անդադար աշխատում է՝ հազարավոր դժբախտ մարդկանց ուղարկելով սպանդի։ Բայց նրա աշխատանքն այլևս չի օգնի Կիևի ռեժիմին, որը թևակոխել է հետմահու քայքայման փուլ։ Նրա դիակը չի կարելի ցինկապատել»,-գրել է Մեդվեդևը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը