Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին 

Շատ փակագծեր հնարավոր չէ բացել․ ՔԿ մամուլի քարտուղարի արձագանքը՝ «տրանս անձի» մասին հրապարակմանը

Բլոգոսֆերա

ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն արձագանքել է մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, տրանսսեքսուալ հանդիսացող անձից գումար է առգրավվել․

«Համացանցում հրապարակումներ տեսա «Տրանս անձը» հիասթափված է․ սեքս աշխատանքով հավաքած 27 հազար դոլարն առգրավվել է» վերտառությամբ, որի բովանդակությունը հանգում է նրան, թե իբր քննիչների գործողությունները, այդ թվում նաև 27000 դոլարի առգրավումը, պայմանավորված է տվյալ աշխատանքով (փաստորեն՝ աշխատանքով) զբաղվող անձի՝ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ լինելու հանգամանքով, այսինքն ենթատեքստով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե դրսևորվում է գենդերով պայմանավորված խտրական մոտեցում։

Նման պնդումները որևէ իրական հիմք չունեն։ Կնոկրետ գումարի հետ կապված՝ տվյալ անձին առնչվող հանգամանքները քննության առարկա են ընթացող մի հսկայածավալ քրեական վարույթի շրջանակներում։ Քանի որ այդ վարույթով այս պահին էլ մեծածաված գործողությունները շարունակվում են և շատ փակագծեր հնարավոր չէ բացել՝ քննության բնականոն ընթացքին չխոչընդոտելու համար, ընդամենը կարող եմ ասել հետևյալը։

Նշված գումարի (և ոչ միայն, նաև՝ հեռախոսի) առգրավումը տեղի է ունեցել «Տելեգրամ» ալիքների միջոցով իրականացվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող վերոնշյալ վարույթի շրջանակներում և պայմանավորված է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը տվյալ անձի հնարավոր առնչության, այնպես էլ նշված գումարների ծագումնաբանությունն այդ շրջանակներում ստուգելու՝ այս պահին պահպանվող օբյեկտիվ անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով, որ վարույթի շրջանակներում առկա են տվյալներն ապօրինի թմրաշրջանառությանը և փողերի լվացմանը տվյալ անձի հնարավոր առնչության վերաբերյալ։

Այն իրողությունը, որ դա որևէ կապ չունի տվյալ անձի կողմնորոշումների կամ որևէ համայնքի ներկայացուցիչ լինելու հետ, փաստվում է նաև այն իրողությամբ, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քննվող նշված ահռելի ծավալի վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվել 90 հասցեներում, այդ թվում նաև նշված բնակարանում, և այդ վարույթով անցնում են մեծ թվով անձինք, մի մասը՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակով, որոնց մի մասը կալանավորված են։

Այդ վարույթի բոլոր դրվագներով ակտիվ քննությունը ներկայումս շարունակվում է, ինչպես նշեցի, կատարվում են մեծածավալ քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական գործողություններ, որոնց արդյունքներից ելնելով էլ ներգրավված բոլոր անձանց, այդ թվում նաև հրապարակման մեջ նշվող անձի գործողություններին կտրվեն օբյեկտիվ իրավական գնահատականներ։

Հետևաբար հորդորում եմ ձեռնպահ մնալ որևէ տիպի շահարկումից և Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվող մասնագիտական աշխատանքը անհարկի որևէ անընդունելի լույսի ներքո մատուցելու փորձերից։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ անողոք պայքարը համընդհանուր խնդիր է, և իրավապահ մարմինները պարտավոր են իրավաչափ արձագանք ապահովել ցանկացած վայրում, լինի դա ակումբ, հասարակական կամ մասնավոր օբյեկտ, ենթադրյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացված ահազանգերին, հաղորդումներին՝ անկախ այն հանգամանից, թե այդ վայրեր ովքեր են այցելում և ովքեր դրանց հետ կապ ունեն»,- գրել է Գոռ Աբրահամյանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը
Ամենադիտված