«Էթնա» հրաբուխը անսպասելի ժայթքել է (տեսանյութ)
ՏեսանյութերԻտալիայում «Էթնա» հրաբուխը հանկարծակի ժայթքել է։ Երկրաշարժերի աճ է նկատվում, և հրաբուխն ինքը սկսել է լավա հորդել։ Այս մասին հայտնում է The watchers-ը։
Հրատարակության տվյալներով՝ օգոստոսի 13-ի երեկոյան նոր ժայթքում է սկսվել «Էթնայի» հարավարևելյան խառնարանում։ Ակտիվությունն արագ աճել է, և հրաբուխը սկսել է լավայի շատրվաններ դուրս նետել: Տեղի բնակիչները նկատել են նաև խառնարաններից մեկի հարավային լանջով իջնող լավայի հոսք։
Ակտիվության բարձրացման պատճառով՝ «Էթնա» լեռան աստղադիտարանը թարմացրել է իր ավիացիոն գունային ծածկագիրը՝ նարնջագույնից դարձնելով կարմիր:
«Էթնան» աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: Հրաբուխը գտնվում է Սիցիլիա կղզում։ 1922 թվականից ի վեր՝ «Էթնայի» վրա խոշոր ժայթքումներ չեն եղել: Այս տարվա մայիսին այն հանկարծակի ակտիվացավ և երկինք նետեց մոխրի հսկա սյուն, որը հետագայում ծածկեց Սիցիլիան: Իշխանությունները նույնիսկ ստիպված էին դադարեցնել թռիչքները։