Բորելը պետք է անհապաղ պատասխաններ ստանա Ադրբեջանից ՀՀ-ում ԵՄ առաքելության վրա կրակ բացելու վերաբերյալ․ ԵԽ պատգամավոր
Բլոգոսֆերա
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել է անհապաղ պատասխաններ ստանալ Ադրբեջանից Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցների վրա կրակ բացելու վերաբերյալ։
Ակնկալում եմ, որ Ժոզեպ Բորելն Ադրբեջանից անհապաղ պատասխաններ կստանա EUMA-ի անձնակազմի վրա կրակելու վերաբերյալ։
«Դա անընդունելի է։ Եթե Բաքուն ընդհանրապես լուրջ վերաբերվեր վստահության ամրապնդմանը և հնարավոր խաղաղությանը, նման միջադեպեր տեղի չէին ունենա»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է պատգամավորը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը