ԼՂ-ում հումանիտար բեռների առաքման վերսկսումն անհրաժեշտություն է, այն չպետք է քաղաքականացնել. ՄԱԿ
ՏեսանյութերՄԱԿ-ի Հումանիտար հարցերի գրասենյակի գործողությունների և շահերի պաշտպանության բաժնի ղեկավար Էդեն Վոսորնուն ներկայացուցիչը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի մեկնարկին նշեց, որ գրասենյակն այժմ հնարավորություն չունի ճշտելու տեղեկությունները, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին:
Սակայն, նրա խոսքով, գրասենյակը ծանոթ է ընթացիկ հաղորդագրություններին, այդ թվում՝ պարենի և դեղորայքի անբավարարության մասին տեղեկություններին:
«Ընդհատված է էլեկտրամատակարարումը, ջրի մատակարարումը: Տեղյակ ենք նաև, որ առողջապահական ծառայությունները, բուժծառայությունները, այդ թվում՝ վիրահատությունները, ընդհատվել են: Մեր գրասենյակը մշտական կապի մեջ է ԿԽՄԿ հետ, որը մինչ օրս միակ միջազգային կազմակերպությունն է, որը գործում է այդ տարածքում: Կազմակերպության՝ հուլիսի 25-ի հայտարարության համաձայն, արդեն մի քանի շաբաթ հնարավոր չի եղել մարդասիրական օգնություն հասցնել այդ տարածք:
Թեպետ բժշկական տարհանումները շարունակվում են, ԿԽՄԿ-ն չի կարողացել բժշկական պարագաներ հասցնել տարածք՝ հուլիսի 7-ից ի վեր, պարենի առաքումները դադարել են հունիսի 14-ին: ԿԽՄԿ-ն ընդգծել է, որ պարենի և բժշկական պարագաների անբավարարություն կա:
Մարդասիրական իրավունքը հստակ է՝ կողմերը պարտավոր են թույլ տալ և ապահովել մարդասիրական օգնության արագ և անխոչընդոտ անցումը բոլոր քաղաքացիական անձանց համար, ովքեր դրա կարիքն ունեն: Կողմերը պարտավոր են ապահովել մարդասիրական օգնություն տրամադրող անձնակազմի տեղաշարժի ազատությունը»,- նշել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի գրասենյակի ներկայացուցիչը:
Տեսանյութը՝ 24News.am–ի