Այսօր արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի ծննդյան օրն է
Բլոգոսֆերա
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի ծննդյան օրն է։
Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառոում է կատարել․
«Ծնունդդ շնորհավոր, Մխո ջան: Հավերժ 20 տարեկան մնացիր, ախպերս: 3 տարի ա ծնողներիդ ցավը ոչ մի վայրկյան չամոքվեց, ոչ մի սփոփանք չգտան քո բացակայությանը:
Տատիդ՝ միշտ թաց աչքերը ոչ մի վայրկյան չչորացան: Ամեն տեսնելուց ասում ա՝ իմ ձեռքերի մեջ եմ մեծացրել, Արամ ջան: Ասում ա, ու արցունքներն անկախ իրենից հոսում են ծով կապույտ աչքերից...
Երկնային ծնունդդ շնորհավոր, դուխով ախպեր: Խունկ ու խոնարհում հիշատակիդ...»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը