Թուրքիայի ցամաքային զորքերի պատվիրակությունն այցելում է Ադրբեջան
Վերջին լուրեր
Ըստ ադրբեջանական ԱզեԱզ լրատվական գործակալության հաղորդման՝ ս.թ. նոյեմբերի 5-8-ին նախատեսվում է Թուրքիայի ցամաքային զորքերի պատվիրակության այցը, որը գլխավորելու է ԹՀ ԶՈՒ-ի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մեթին Գյուրաքը:
Համաձայն հաղորդագրության՝ այցի նպատակն է քննարկել ադրբեջանական կողմի հետ ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության արդի խնդիրները: Այցի ընթացքում թուրքական պատվիրակությունը ստորագրելու է համագործակցության նոր պայմանագրեր՝ ցամաքային ուժերի ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու, այդ թվում՝ երկու երկրների ռազմական ակադեմիաների ուսանողների միջև փորձի փոխանակման ուղղությամբ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)