Զովունիում Mitsubishi-ն գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 53-ամյա Հովհաննես Գ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե սալիկներին, ապա գլխիվայր շրջվել և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկնեի հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը